Ուռենի. ՀՀ Բույսեր

Ուռենի (լատ.՝ Salix), ուռազգիների ընտանիքի տերևաթափ ծառ կամ թուփ։ Հայտնի է 300 տեսակ (այլ տվյալներով՝ մինչև 600), Հայաստանում՝ 10 տեսակ՝

  • Այծուռենի (Salix caprea),
  • Ուռենի Եռառէջ (Salix triandra),
  • Ուռենի դեղնաճյուղ (Salix purpurea),
  • Ուռենի կողովի (Salix viminalis),
  • Ուռենի սպիտակ (Salix alba),
  • Ուռենի եգիպտական (Salix aegyptiaca) և այլն։


Տարածված է գրեթե բոլոր մարզերում (ստորինից մինչև վերին լեռն, գոտիներում): Աճում է գետերի և առուների ափերին, ջրավազանների և ջրամբարների շրջակայքում, խոնավ վայրերում, Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի բարեխառն գոտիներում։ Հայաստանում հայտնի է 10 տեսակ՝ այծուռենի, եռառէջ, դեղնաճյուղ, կողովի, սպիտակ և այլն։

Ռուսաստանի որոշ շրջաններում ժողովուրդը առօրյա խոսակքականում օգտագործում է «тальник - ուռենի»բառը։

Ծառի արտաքին տեսքը տարբեր տեսակների մոտ տարբեր է, կան շատ բարձր (Salix alba, Salix fragilis, Salix caprea) և թփեր (Salix viminalis, Salix daphnoides, Salix purpurea), երբեմն բավական փոքր (Salix lapponica, Salix repens var. rosmarinifolia, Salix myrtilloides) ծառեր, բևեռային երկրներում և բարձրադիր լեռներում աճում են ավելի փոքր ուռենիներ, որոնցից են Salix herbacea, Salix reticulata):

Էվոլյուցիա և տարածում
Տարածված է Կովկասում, Սիրիայում, Իրանում, Աֆղանստանում, արևմտյան Չինաստանում։

Հայաստանում հանդիպում է հյուսիսարևելյան շրջաններում, Սևանի ավազանում, Զանգեզուրում, ստորինից մինչև վերին լեռնային գոտում՝ գետերի, առուների և ջրավազանների ափերին։ Ըստ The Plant List կայքի տվյալների հաշվում են ուռենու ավելի քան 370 տեսակ, որոնք տարածված են հիմնականում Հյուսիսային կիսագնդում։

Ծառի բարձրությունը հիմնականում հասնում է 15 մ, բայց հանդիպում են տեսակներ որոնց բարձրությունը հասնում է 40 մ։

Կենսաբանական նկարագիր
Բարձրությունը 10-15 մ է։ Տերևներն էլիպսաձև են, նշտարաձև, ամբողջական, կարճակոթուն։ Ծաղկաբույլը կատվիկ է, ծաղիկները՝ երկտուն, միասեռ։ Ընձյուղների կեղևը ձմեռը դարչնագույն է, գարնանը՝ դեղնականաչավուն։ Կատվիկները բացվում են տերևների հետ, հասնելով 3-5 սմ երկարության։

Պտուղը տուփիկ է, սերմերն ունեն սպիտակ ծաղիկներով փուփուլներ։

Խոշոր, տերևաթափ ծառ է՝ մինչև 20-25 ն բարձրությամբ և 60-120 սմ բնի տրամագծով։ Ճյուղերը ծածկված են նարնջակարմրավուն, երբեմն ձիթականաչավուն կեղևով։ Տերևները նշտարաձև են, սրածայր, խոշոր սղոցաեզր, գարնանը ծածկված մետաքսանման խավով, որը հետագայում անհետանում է։ Ծաղիկները կատվիկներ են, որոն բացվում են տերևների հետ միասին։

Գեղեցիկ, փարթամ ծառ է։ Խոնավասեր է, երաշտին չի դիմանում։ Ցրտադիմացկուն է, դիմանում է մինչև 40 °C ցրտերին։ Լուսասեր է, պահանջկոտ է հողի նկատմամբ։ Ուռենու որոշ տեսակների կեղևը պարունակում է գլիկոզիդներ (սալիցիլին, սալինիգրին), աղաղանյութեր և այլն։ Բնափայտը թեթև է, փափուկ, շուտ փտող։

Հիվանդություններ և վնասատուներ
Ուռենու վնասատուները հիմնականում հետևյալ միջատնեևն են. Cecidomya salicis, Cecidomya saliciperda, Tortrix (Helias) Chlorana (բացառապես Salix viminalis և նրա տեսակները), Bombyx Salicis, Agrotis vallugera, Curculio crux, Phratora vitellinae, Phratora vulgarissima, Galer ucacapreae և Galer lincola (առավել տուժող Salix viminalis, Salix amgydalina).

Կիրառություն
Մատղաշ ընձյուղներն ու տերևներն օգտագործվում են որպես անասնակեր, կեղևը՝ կաշի դաբաղելիս։ Բազմաթիվ տեսակներ դեկորատիվ են (հատկապես՝ սպիտակ ուռենու լացող տարատեսակը, որի բարձրությունը մինչև 18 մ է)։ Ընձյուղները ոսկեդեղին են, աղեղնաձև՝ դեպի ցած թեքված։ Պիտանի է հակաէրոզային տնկարկների համար։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում