Տիզենի. ՀՀ Բույսեր

Տիզենի կամ Տխլենի (լատ.՝ Corylus) կեչազգիների տկողենի, պնդուկենի, ախիլազգիների, ընտանիքին պատկանող բույսերի ցեղ։ Թփեր, ավելի հազվադեպ ծառեր են։ Ստվերատար են, բավականին պահանջկոտ հողի խոնավության նկատմամբ։ Բազմանում են սերմերով և վեգետատիվ ճանապարհով։ Հայաստանում վայրի ձևով հանդիպում են երկու տեսակ՝ սովորական և արջատխլենին։

Նկարագիր
Ցողունի բարձրանում է՝ 4-8 մ է։ Բունը և կմախքային ճյուղերը հարթ են, մոխրագույն։ Տերևները խոշոր են, կլորավուն, թավոտ, մուգ կանաչ, ամբողջաեզր կամ մանր ատամնավոր, հերթադիր։ Ծաղիկները միատուն են։ Առէջքային (արական) ծաղիկները երկար կատվիկներ են, վարսանդայիևները (իգական)՝ երկծաղիկ ծաղկաբույլեր։ Ծաղկում է վաղ գարնանը։

Պտուղը

Պտուղը միասերմ ընկույզ է՝ ծածկված բաց կանաչ պտղաբաժակով։ Պտղի միջուկն օգտագործվում է թարմ, հրուշակեղենի, քաղցրավենիքի արտադրության մեջ։ Այն պարունակում է ճարպեր (50- 70%), սպիտակուցներ (15-20%), վիտամիններ, երկաթ և այլն։ Տխլենու կեղևը պարունակում է աղաղանյութեր (օգտագործվում է կաշվի աղաղման ժաանակ), փայտանյութից ստանում են նկարչական ածխամատիտ։ Տխլենին ջերմա-, խոնավասեր է։ Բազմանում է մացառներով և անդալիսով։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ։ Ապրում է մինչև 80 տարի։ Տերևները հերթադիր և պարզ են։ Ծաղիկները միատուն են։ Արական ծաղիկները խմբված են կատվիկներով։ Պտուղը միասերմ ընկույզ է, որը պարփակված է միաձուլված ծածկող տերևներից կազմված խողովականման կանաչ պտղագավաթի մեջ։ Սերմն ունի էնդոսպերմ, շաքիլները յուղառատ են։

Նշանակություն
Պտղի միջուկն օգտագործվում է թարմ, հրուշակեղենի, քաղցրավենիքի արտադրության մեջ։ Պարունակում է ճարպեր (50-70 %), սպիտակուցներ (15-20 %), վիտամիններ, երկաթ և այլն։ Տխլենու կեղևում կան աղաղանյութեր (օգտագործվում է կաշվի աղաղման ժամանակ), փայտանյութից ստանում են նկարչական ածխամատիտ։

Տեսակներ
Հայտնի է 20, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ արջատխլենի (C. colurna) և Տխլենի սովորական (C. avellana)։ Վայրի վիճակում տարածված է Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզերում, իսկ մշակության մեջ Տխլենի սովորականի Աշտարակ և Ողջաբերդ սորտերը՝ Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերում։ Տեսակներից են՝

  • տիզենի սովորական (Corylus avellana)
  • տիզենի տարբերատերև (Corylus heterophylla)
  • տիզենի վրացական (Corylus iberica)

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում