Խնձորենի. ՀՀ Բույսեր
Խնձորենի (լատ.՝ Mālus), վարդազգիների ընտանիքի պտղատու ծառերի և թփերի ցեղ։
Դասը պատկանում է խնձորենիների (Maleae) ցեղին, Սալորենիների (Spiraeoídeae)ենթաընտանիքին։ Հաշվում են 36 տեսակ (1976): Առավել տարածված են. խնձորենի այգու կամ մշակովի (Malus domestica), որը պատկանում է ամենաշատ աճեցվող սորտին (որոնց թիվը գերազանցում է 10 000):
Բազմաթիվ տեսակներ, որպես դեկորատիվ ծառեր աճեցնում են այգիներում և պուրակներում։ Բոլոր տեսակները լավ մեղրատու են։ Խնձորենիների բնափայտը ամուր է, հեշտ կտրվող, հարմար է կոնստրուկցիաների, նավերի պատրաստման համար:
Կենսաբանական բնութագիր
Մշակովի խնձորենու բարձրությունը 2 - 10 մ է, ունի լայն բրգաձև սաղարթ։ Տերևները խոշոր են և տարբեր ձևի։ Միատուն բույս է, երկսեռ ծաղիկներով, պսակաթերթիկները սպիտակ են, հիմքի մասում՝ վարդագույն, սերմնարանը ցածրադիր է։ Խաչաձև փոշոտվող և ինքնաստերիլ է։
Պտուղ
Պտուղը՝ խնձորը կեղծ֊կլոր, կլոր-տափակավուն, օվալաձև, ձևաձև, տձև է։ Գույնը կանաչա-դեղնավուն է, դեղին, դեղնականաչավուն։ Կշռում է 30 - 500, երբեմն՝ 600 գ։
Տարածում
Խնձորենին զով կլիմայի, ցրտադիմացկուն, խոնավասեր բույս է։ Բազմանում է պատվաստներով։ Բերքատվությունը 150 - 200 ց/հա է։ Կարելի է մշակել Հայաստանի բոլոր գոտիներում։ Հատկապես լավ է աճում Գուգարքի, Սպիտակի, Թումանյանի, Ստեփանավանի, Նոյեմբերյանի, Իջևանի, Հայաստանի հարավ-արևելյան, ինչպես նաև Սևանի ավազանի և Գյումրու սարահարթի շրջաններում։
Նախկին ԽՍՀՄ-ի տարածքում կա խնձորենու 500 սորտ։ տարածված Հյուսիսային կիսագնդի տաք գոտում։ Առավել տարածված են սովորական, անտառային, արևելյան, ցածրաճ, սիբիրական և չինական տեսակները։ Խնձորենու հայրենիքը համարում են Կովկասը և Միջին Ասիան։ Սակայն, հավանաբար, եղել են նաև ընտանեցման ուրիշ օջախներ, քանի որ երկրագնդի շատ շրջաններում աճում են վայրի խնձորենու բազմաթիվ տեսակներ, որոնցից ստացվել է ավելի քան 20 հազար սորտ։
ՀՀ-ում տարածված է արևելյան կամ կովկասյան վայրի խնձորենին. աճում է բոլոր մարզերի անտառներում։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Ամենուր մշակվում է սովորական խնձորենին՝ բազմաթիվ սորտերով։
Տեսակներ
Հայտնի է 36 տեսակ, առավել տարածված են.
- Խնձորենի կուլտուրական (M. domestica)
- անտառային (M. sylvestris)
- արևելյան (M. orientalis)
- Խնձորենի ցածրաճ (M. pumila)
- Խնձորենի սիբիրական (M. baccata)
- Խնձորենի չինական (M. prunifolia)։