Դրախտածառ. ՀՀ Բույսեր

Դրախտածառ (լատ.՝ Cotinus), նարնջափայտ, պարիկածառ, սպարակ, աղտորազգիների ընտանիքի տերևաթափ թփերի կամ ցածրաճ ծառերի ցեղ։ Հայտնի 12, Հայաստանի Հանրապետությունում՝ 1 տեսակ՝ դրախտածառ սովորական (C. coggygria)։ Հանդիպում է Տավուշի, Սյունիքի մարզերի ցածրադիր և միջին լեռնային, գոտիներում։ Աճում է քարքարոտ, բաց, թեք լանջերին, թփուտներում, անտառեզրերին։ Ցողունի բարձրությունը 4-5 մետր է, բնափայտը՝ դեղին կամ դեղնականաչավուն։ Տերևները պարզ, հերթադիր են, ամբողջական, թխակապույտ։ Ծաղկաբույլը փուխր հուրան է, ծաղիկները՝ մանր, դեղնասպիտակավուն կամ կանաչավուն։ Ծաղկում է հունիսին։ Պտուղը չոր կորիզապտուղ է, պարունակում է աղաղանյութեր, վիտամիններ, ներկանյութեր։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում