Գերիմաստի. ՀՀ Բույսեր

Գերիմաստի (լատ.՝ Vibúrnum lantána), պատկանում է ցախակեռասազգիների ընտանիքին, խոշոր թուփ է և ունի 5 մ բարձրություն։ Տերևները ձվաձև են, ունեն 5-15 սմ երկարություն և 3-9 սմ լայնություն։ Այս ծաղիկները դեղնասպիտակ են։ Պտուղը հյութալի է, սկզբում վառ կարմիր է, իսկ երբ պտուղը հասունանում է դառնում է փայլուն սև։ Հիմնականում ծաղկում են մայիս-հունիս ամիսներին, իսկ պտուղը հասունանում է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։

Չափազանց չորադիմակուն է և ցրտադիմցկուն, աճում է և՛ ստվերոտ, և՛լուսավոր պայմաններում։ Այս թուփը պարունակում է 1.8 տոկոս գլյուկոզիդներ։ Պարունակում է նաև E վիտամին և դաբաղանյութեր։

Տարածում
Տարածված է հիմնականում Կովկասում, Արևմտյան Եվրոպայում, Փոքր Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում։ Տարածված է նաև Սևանի ավազանում և Զանգեզուրում։ Աճում է հիմնականում անտառների եզրերին և թփուտներում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում