Թեղի. ՀՀ Բույսեր
Թեղի (լատ.՝ Ulmus), ծփի, կնձնի, թեղազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի, հազվադեպ՝ թփերի ցեղ։ Հայտնի է մոտ 50, ՀՀ-ում՝ 4 (6) տեսակ՝ թեղի տերևաշատ (Ս. foliacea), թեղի խցանային (Ս. suberosa), թեղի խորդուբորդ (U.scabra) և թեղի էլիպսատերև (U.elliptica), իսկ մշակության մեջ՝ թեղի ողորկ (U.laevis) և թեղի խիտ (U.densa) (օգտագործվում են կանաչապատման, դաշտապաշտպաև անտառաշերտերի ստեղծման ժամանակ)։
Նկարագրություն
Բարձրությունը 30-35 մ է։ Տերևները հերթադիր են, պարզ, երկշարք, ձվաձև, ատամնաեզր։ Ծաղիկները փնջերով են, մանր, երկսեռ։ Ծաղկում է վաղ գարնանը՝ մինչև տերևների դուրս գալը։ Պտուղը թևավոր սերմիկ է։
Կիրառական նշանակություն
Խակ պտուղները և տերևները պարունակում են վիտամին E և կարոտին (Aնախավիտամին), կեղևը՝ դեղին ներկանյութ։ Բնափայտը ջրադիմացկուն է, օգտագործվում է շինարարության և կահույքի արտադրության մեջ։ Ցրտադիմացկուն է, հողի նկատմամբ՝ քիչ պահանջկոտ։ Գեղազարդիչ է, սակայն հոլանդ, սնկային հիվանդության և լվիճներից մեծ չափով տուժելու պատճառով հեռանկարային չէ (ոչնչանում է)։
Տարածումը Հայաստանում
Տարածված է Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի ստորին և միջին լեռնային գոտիների հաճարենու, բոխու, կաղնու, լորենու խառնանտառներում, ողողվող անտառեզրերիև ևայլն։