Ցախակեռաս. ՀՀ Բույսեր

Ցախակեռաս (լատ.՝ Lonicera), այծատերևազգիների ընտանիքի փաթաթվող կամ կանգուն ցողուններով թուփ: Հայտնի է մոտ 200՝ տարածված հիմնականում Հյուսիսային կիսագնդում, Անդերում։

Հայաստանում
ՀՀ-ում՝ 5(6) տեսակ՝

  • բուրավետ ցախակեռաս (Lonicera caprifolum),
  • կովկասյան ցախակեռաս (Lonicera caucasica),
  • վրացական ցախակեռաս (Lonicera iberica) և այլն։


Տարածում
Աճում է Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի կաղնու-բոխու անտառներում, նոսրանտառներում, անտառի բացատներում, խոնավ վայրերում, գետերի և առուների երկայնքով, իսկ վրացական ցախակեռասը՝ հիմնականում չորային, արիդային նոսրանտառների կազմում՝ հարավային չոր, ժայռոտ լանջերին (800-1800 մ բարձրություններում):

Կենսաբանական նկարագիր
Ցողունի բարձրությունը 2,5-3,5 մ է։ Տերևները հակադիր են, պարզ, ամբողջաեզր, ձվաձև կամ օվալաձև։ Ծաղիկները տերևանութային են, խոշոր, վարդագույն, սպիտակ, դեղին, բուրավետ։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը կարմիր, նարնջագույն, դեղին, հյութալի հատապտուղ է։

Բազմանում է սերմերով, կտրոններով, անդալիսով։

Քիմիական կազմ
Տերևները պարունակում են վիտամին E, կարոտին (A-նախավիտամին), պտուղները՝ ներկանյութ։

Կիրառություն
Տերևների և ծաղիկների եփուկն օգտագործում են ողողումների համար՝ խուզող որքինի (մկնատամ) բուժման նպատակով, որպես վերքամոքիչ միջոց ևն։ Փայտանյութն ամուր է, կիրառվում է մանր իրեր պատրաստելու համար։

Գեղազարդիչ է։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում