Մագնոլիա. ՀՀ Բույսեր
Մագնոլիա(Magnolia), մագնոլիազգիների ընտանիքի մշտադալար կամ տերևաթափ ծառերի, հազվադեպ թփերի ցեղ։ Տերևները պարզ են, կոշտ, ամբողջաեզր, հերթադիր, պարունակում են եթերայուղեր, ալկալոիդներ, գլիկոզիդներ։ Ծաղիկները երկսեռ են, մեկական, խոշոր, սպիտակ կամ վարդագույն։ Պտուղը կազմված է գալարաձև պարկուկներից։ Հայտնի է շուրջ 80 տեսակ, տարածված հիմնականում Արևելյան և Հարավ-Արևելյան Ասիայում, Ամերիկայում։ ԽՍՀՄ-ում (Կուրիլյան կղզիներ) աճում է M. obovata տեսակը, իսկ Ղրիմում, Կովկասի Սևծովյան ափերին, Միջին Ասիայում, որպես, դեկորատիվ բույս, մշակվում է մոտ 15 տեսակ, որից առավել տարածված խոշորածաղիկ մագնոլիան (M. grandiflora) հանդիպում է նաև ՀԽՍՀ Իջևանի և Նոյեմբերյանի շրջաններում։ Երևանի բուսաբանական այգում, Իջևանի և Ստեփանավանի դենդրարիներում աճեցվում է կոբուս մագնոլիան(M. kobus)։ Խոշորածաղիկ մագնոլիաի տերևների սպիրտային մզվածքն իջեցնում է արյան ճնշումը և օգտագործվում է հիվանդության վաղ շրջանում։