Եղջերասունկ. ՀՀ Բույսեր
Եղջերասունկ (լատ.՝ Claviceps purpurea), պայուսակավոր սնկերի մակաբույծ ցեղ։
Հացազգիների եղջերացավ հիվանդություն
«Եղջրացավ» հիվանդության հարուցիչ է. ախտահարում է դաշտավլուկազգի (մշակովի և վայրի) ավելի քան 170 տեսակ (առավելապես՝ աշորան)։ Հասկի մեջ ձևավորվում են մուգ մանուշակագույն եղջյուրներ՝ սկլերոցիումևեր, որոնք թափվում են հողի վրա և ձմեռում։ Գարնանը ծլում և առաջացնում են երկար ոտիկի վրա Նստած կարմրավուն գլխիկներ՝ ստրոմաներ, որոնք կրում են սնկի պտղամարմինները՝ պայուսակասպորներով։
Տարածում
Նշված բույսերի ծաղկման ժամանակ եղջերասնկի հասունացած սպորները քամու կամ միջատների միջոցով ընկնում են ծաղիկների վրա, ախտահարում սերմնարանը. սկսվում է սնկի կոնի-դիումային փուլը։ Այդ ընթացքում արտադրվում է քաղցր, կպչուն հեղուկ՝ «մեղրացող», որը գրավում է միջատներին։ Մեղրացողով պատված կոնի-դիումները կպչում են միջատներին և այդպես տարածվում։
Թունավորում
Եղջերասնկի սկլերոցիումները թունավոր են. պարունակում են մեծ քանակությամբ պեպտիդային ալկալոիդներ, շաքարներ, սպիրտներ և այլ նյութեր։ Պատրաստուկներն օգտագործում են որպես արյունահոսությունը դադարեցնող միջոց (մանկաբարձության մեջ), նաև որոշ նյարդային հիվանդությունների և հիպերտոնիայի ժամանակ։