Դիսկոմիցետներ. ՀՀ Բույսեր
Դիսկոմիցետներ (լատ.՝ Discomycetes), պայուսակավոր սնկերի դաս։ Ներառում է ավելի քան 800, ՀՀ-ում՝ մոտ 250 տեսակ՝գետնասունկ ամառային (Tuber aestivum), մորխասունկ սովորական (Gyromitraes culenta), մորկեղ կոնաձև (Morchella conica), գլխարկ մորկեղային (Verpa bohemica)։
Տարածվածությունը
Տարածված են բոլոր մարզերում, առավելապես՝ անտառներում, խոնավ հողի կամ բուս, մնացորդների վրա, ավազոտ վայրերում։
Արտաքին տեսք
Պտղամարմինը (տրամագիծը՝ 0,2 մմ-25 սմ) ափսեաձև է, բաժակաձև, ականջաձև, գլխարկաձև և այլն։ Շատերն ունեն վառ գունավորում։ Որոշ տեսակներ ուտելի են նախապես մշակելուց հետո (եփել և ջուրը թափել կամ չորացնել)։ Կան նաև բարձրակարգ բույսերի տարբեր հիվանդությունների հարուցիչներ, օրինակ՝ մոնիլինիա պտղայինը (Monilinia fructigena)՝ խնձորենու, տանձենու, սերկևիլենու պտուղների «սև փտում», լոֆոդերմիում սոճունը (Lophodermium pinastri) սոճու «շյուտե» հիվանդությունների հարուցիչներն և այլն։