Հովանոցասնկեր. ՀՀ Բույսեր

Հովանոցասնկեր (լատ.՝ Macrolepiota), գլխարկավոր ագարիկալ[1] սնկերի ցեղ։ Հայտնի է մոտ 11, ՀՀ-ում՝ 8 տեսակ։ Առավել տարածված են

  • Հովանոցասնկեր դաշտայինը (M. excoriata)
  • Հովանոցասնկեր բարձրը (M. procera)

Տարածում
Հանդիպում են անտառներում, դաշտերում, մարգագետիններում, այգիներում։ Աճում են հողի վրա՝ ամռանը և աշնանը։

Կենսաբանական նկարագիր
Բարձր հովանոցասնկերի գլխարկը (տրամագիծը՝ 40 սմ) ձվաձև է, ապա՝ հովանոցանման, կենտրոնում՝ թմբիկով, հիմնականում՝ չոր, սպիտակավուն, մոխրագորշավուն (կենտրոնում՝ ավելի մուգ)՝ խոշոր դարչնագորշագույն թեփուկներով ծածկված թելանման եզրերով։

Պտղամիսը սպիտակ է, փըխրուն՝ թույլ սնկային հոտով և ընկույզի համով։ Թիթեղները ջինջ սպիտակ են (ի տարբերություն շամպինյոնի), ոտիկից առանձնացված են օղակով (կոլարիում)։ Ոտիկը (երկարում է՝ 50 սմ, հաստանում է՝ 1,5-3 սմ) պատված է սպիտակավուն, գորշ թեփուկներով։ Գլանաձև է, սնամեջ, հիմքում՝ պալարաձև հաստացած, վերին մասում ունի լայն շարժուն օղակ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում