Ձագարասնկեր. ՀՀ Բույսեր

Ձագարասնկեր (լատ.՝ Craterellus), բազիդիավոր սնկերի ցեղ։ Հայտնի է 20 տեսակ։

Կենսաբանական նկարագիր

Պտղամարմնի (երկարանում է՝ 5-12 սմ) գլխարկը (հաստանում է՝ 3-5 սմ) սևագորշավուն է կամ սևամոխրագույն, խոր ձագարաձև, դեպի ներս ծալված ալիքավոր եզրերով։ Պտղամիսը գորշավուն է, բարակ, առանց յուրահատուկ համի և հոտի։ Ոտիկը կարճ է, հաստանում է՝ 0,8 սմ՝ միաձուլված գլխարկի հետ, նույն գույնի կամ ավելի մուգ։ Սպորափոշին սպիտակ է։

Հայաստանում
ՀՀ-ում 2 տեսակ՝

  • Ձագարասնկեր մոխրագույն (C. cinereus)
  • Ձագարասնկեր ձագարաձև (C. cornucopiae)։

Տարածում
Առավել տարածված է վերջին տեսակը։ Հանդիպում է ՀՀ հյուսիս-արևելյան մարզերի սաղարթավոր կամ խառնանտառներում։ Աճում է հողի վրա՝ հիմնականում ուշ ամռանը և աշնանը։

Քիչ հայտնի ուտելի սունկ է։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում