Բոխեսունկ. ՀՀ Բույսեր
Բոխեսունկ (լատ.՝ Leccinum carpini), լեկցին մոխրագույն, լեկցին ցեղի գլխարկավոր սունկ։ ՀՀ-ում հազվադեպ հանդիպում է Լոռու և Տավուշի մարզերում (1100-1500 մ բարձրություններում)։ Աճում է հողի վրա, սաղարթավոր անտառներում, համակեցության մեջ մտնում բոխու հետ։
Նկարագրություն
Գլխարկը (տրամագիծը՝ 6-12 սմ) մսոտ է, հարթ, ուռուցիկ, ձիթապտղագույն, գորշավուն, լորձնոտ։ Պտղամիսը սպիտակադեղնավուն է, կտրելիս դառնում է մոխրագույն, ապա սևանում։ Սպորակիր շերտը խողովակաձև է, սպիտակ, ավելի ուշ՝ ավազամոխրագույև։ Ոտիկը վերին մասում ձիթապտղամոխրագույն է, ստորինում՝ հաստացած, գորշագույն՝ պատված մուգ թեփուկներով։ Ուտելի է, օգտագործում են թարմ։