Կաղնեսունկ. ՀՀ Բույսեր

Կաղնեսունկ (լատ.՝ Boletus luridus), կապտուկ, բազիդիավոր սնկերի բոլետայինների ընտանիքի ներկայացուցիչ։

Բնութագիր
Գլխարկը (տրամագիծը՝ 5-20 սմ) բարձիկաձև է, թավշանման, չոր, դեղնագորշաձիթապտղագույն։ Պտղամիսը դեղնասպիտակ է, ունի հաճելի սնկային հոտ և համ, ոտիկի հիմքում՝ կարմրավուն, կպչելիս կապտում է։ Գլխարկի ստորին մասում գտնվում է դեղնակարմիր, խողովակաձև հիմենոֆորը։ Ոտիկը (երկարությունը՝ 7-15 սմ, հաստ.՝ 2-6 սմ) հիմքում լայնացած է՝ դեղնանարնջագույն, գորշ կարմրավուն ցանցաձև նախշով։ Պայմանական ուտելի սունկ է, օգտագործվում է թարմ՝ համապատասխան մշակումից հետո։ Ոգելից խմիչքների հետ օգտագործելիս առաջացնում է թունավորում։ Նման է ոչ ուտելի սատանայի սնկին (Boletus satanas)։

Տարածումը Հայաստանում
ՀՀ-ում հազվադեպ հանդիպում է Տավուշի, Արագածոտնի, Լոռու մարզերի խառնանտառներում կամ կաղնուտներում։ Աճում է հողի վրա (1100-1600 մ բարձրություններում)։ Միկոռիզագոյացնող սունկ է, համակեցության մեջ է մտնում միայն կաղնու հետ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում