Ոստայնասնկեր. ՀՀ Բույսեր

Սարդոստայնասնկեր (լատ.՝ Cortinarius), ոստայնասնկեր, բազիդիավոր սնկերի սարդոստայնասնկայինների ընտանիքի ցեղ:

Տեսակներ
Հայտնի է 400, ՀՀ-ում՝ 32 տեսակ՝

  • սարդոստայնասնկեր լեռնային (C. montanus),
  • սարդոստայնասնկեր ապարանջանավոր (C. armillatus),
  • սարդոստայնասնկեր ծիրանադեղին (C. armeniacus) և այլն։

Տարածվածություն
Հանդիպում են տարբեր տիպերի խոնավ անտառներում, հողի վրա՝ ամռանը և աշնանը։ Միկոռիզագոյացնող են, համակեցության մեջ են մտնում բազմաթիվ ծառատեսակների հետ։

Կառուցվածք
Ցեղի ներկայացուցիչներին բնորոշ է սարդոստայնանման մասնակի ծածկոցի առկայությունը, որը ոտիկը միացնում է գլխարկի հետ։ Գլխարկն ունի տարբեր գունավորում՝ սպիտակից մինչև գորշ, կարող է լինել չոր, լորձնային, մետաքսանման, հարթ կամ թույլթեփուկավոր։ Ընդհանուր ծածկոցը զարգացման վաղ վազերում պատում է պտղամարմինը, հետագայում պատռվում (որոշ տեսակների ոտիկի վրապահպանվում է օղակաձև գոլերի ձևով): Պտղամարմինը մսալի է, թիթեղներն սկզբում սպիտակ են, ապա՝ մուգ։ Ոտիկը թելանման է, թաղիքանման կամ աղվամազով պատված, հաճախ՝ գավազանաձև, հիմքի մոտ լայնացած։ Որոշ տեսակներ ուտելի են, կան նաև մահացու թունավոր տեսակներ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում