Լեզվասնկեր. ՀՀ Բույսեր

Լեզվասնկեր (լատ.՝ Clavariaceae), լախտասնկեր, բազիդիավոր սնկերի ընտանիք։

Տարածվածություն

Հանդիպում են ՀՀ հյուսիս-արևելյան մարզերի անտառներում (1100-1800 մ բարձրություններում)՝ առավելապես աշնան ամիսներին։ Աճում են հողի, բնափայտի կամ բույսերի մնացորդների վրա։

Արտաքին տեսք

Պտղամարմինը․ բարձրությունը՝ 0,5-30(50) սմ գլանաձև, լեզվանման կամ լախտանման, պարզ կամ բուստաձև (կորալաձև) ճյուղավորված, հաճախ՝ բաց գունավորմամբ։ Պտղամարմնի ամբողջ մակերեսը (բացի ոտիկից) ծածկված է սպորների շերտով։ Որոշ տեսակներ թարմ վիճակում օգտագործվում են սննդի մեջ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում