Տափաստանային սպիտակ սունկ. ՀՀ Բույսեր

Տափաստանային սպիտակ սունկ կամ կայսերական սունկ (լատ.՝ Pleurotus eryngii), բազիդիավոր սնկերի ականջասնկայինների (Pleurotaceae) ընտանիքի տեսակ։

Նկարագիր
Գլխարկը (տրամագիծը՝ 8-15 սմ) տափակ է կամ ուռուցիկ, թեթևակի կողքային, սպիտակ, դեղնամոխրագույն, հարթ կամ թեփուկավոր, մսալի։ Պտղամիսը սպիտակ է, ամուր, հաճելի համով և հոտով։ Թիթեղներն սպիտակ են՝ վարդագույն երանգով, նոսր և լայն իջնում են ոտիկի վրա։ Ոտիկը (երկարանում է՝ 3-5 սմ, հաստանում է՝ 1-2 սմ) ապակենտրոն է, երբեմն՝ կողքային, սպիտակավուն, ամուր։

Էկոլոգիան
Լայն տարածում ունի Եվրոպայում և Հարավային Աֆրիկայում։

ՀՀ-ում հանդիպում է Երևանի շրջակայքում՝ հովանոցավոր բույսերի (երնջնակ, Նարդես) արմատների կամ մահացած ցողունների վրա՝ գարնանը (1300-1800 մ բարձրություններում)։

Կիրառում և նշանակություն
Քիչ տարածված, ուտելի, համեղ սունկ է։ Օգտագործվում է թարմ, աղ կամ թթու դրած։ Մի շարք երկրներում աճեցվում է արհեստականորեն։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում