Սխտորասունկ. ՀՀ Բույսեր

Սխտորասունկ (լատ.՝ Marasmius alliaceus), բազիդիավոր սնկերի շարքասնկայինների ընտանիքի տեսակ։ ՀՀ- ում հանդիպում է հյուսիս-արևելյան մարզերի սաղարթավոր անտառներում՝ փռոցաշերտի կամ փտած բնափայտի վրա, կոճղերի մոտ՝ մայիս-սեպտեմբերին (1100-1850 մ բարձրություններում)։

Նկարագիր

Գլխարկը (տրամագիծը՝ 2-5 սմ) զանգակաձև է՝ լայն ուռուցիկ թմբիկով, գորշավուն, երբեմն (երիտասարդ պտղամարմիններին)՝ կեղտոտ կաթնագույն, ապա՝ մուգ։ Գլխարկի պտղամիսը սպիտակ է, ոտիկինը՝ գորշաշագանակագույն, գրեթե սև, սուր սխտորի հոտով և համով։ Թիթեղները սկզբում կպած են ոտիկին, հետագայում ազատ են, սպիտակավուն, նոսր։ Ոտիկը (երկարությունը՝ 5-15 սմ, հաստությունը՝ 0,2- 0,4 սմ) գորշադարչնագույն է, վերևում՝ թավշանման, ստորին մասում՝ թեթևակի հաստացած, թելանման, ավելի մուգ, ուղիղ կամ ծռված, երբեմն՝ արմատաձև երկարացած։ Սպորների փոշին ուն ի սպիտակ գույն:

Կիրառություն

Ուտելի է. օգտագործվում է թարմ և չորացրած (որպես համեմունք)։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում