Շարքասնկեր. ՀՀ Բույսեր

Շարքասնկեր (լատ.՝ Tricholoma), բազիդիավոր սնկերի շարքասնկայինների ընտանիքի ցեղ։ Հայտնի է 90 տեսակ։

Կենսաբանական նկարագիր

Գլխարկը (տրամագիծը՝ 3-15 սմ) կիսագնդաձև է, հաճախ՝ ալիքավոր՝ ներծալված կամ դուրս ծալված եզրերով, տարբեր գունավորմամբ, հազվադեպ՝ սպիտակ, չոր կամ կպչուն, հարթ կամ թելանման, թեփուկավոր։ Պտղամիսը մսալի է, սպիտակ, դեղնավուն, մոխրագույն։ Թիթեղները հիմնականում սպիտակ են՝ ոտիկին կպած կամ ոտիկի վրա իջնող։ Ոտիկը կենտրոնական է, ամուր, թելանման, սպիտակավուն, մոխրագույն։ Մասնակի և ընդհանուր ծածկոցները բացակայում են։ Փխրուն թաղիքե օղակի ձևով հազվադեպ առկա են փառանման, արագ անհետացող մասնակի ծածկոցի մնացորդներ։

ՀՀ-ում՝ 21 տեսակ՝

  • Շարքասնկեր մոխրագույն (Tricholoma por tentosum),
  • Շարքասնկեր հողամոխրագույն (Tricholoma terreum),
  • Շարքասնկեր տխուր (Tricholoma triste) և այլն։

Տարածում
Տարածված են հիմնականում ասեղնատերև անտառներում, հողի վրա՝ գարնանը, ամռանը և աշնանը։ Հիմնականում միկոռիզագոյացնող են, համակեցության մեջ են մտնում սոճու հետ։

Կիրառում
Որոշ տեսակներ ուտելի են. օգտագործվում են թարմ, աղ և թթու դրած։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում