Կեղծ ալրացողային սնկեր. ՀՀ Բույսեր

Կեղծ ալրացողային սնկեր, օօմիցետների դասի պերոնոսպորայինների ընտանիքի սնկեր։

Տարածում

ՀՀ-ում տարածված են վնասակար պլազմոպարա վիտիկոլան (Plasmo- para viticola)՝ խաղողի միլդյուի հարուցիչը, պերոնոսպորա սպինացեան (Peronospora spinaceae)՝ ախտահարում է սպանախը և այլ տեսակներ։ Պերոնոսպորայի տարբեր տեսակներ հարուցում են բազմաթիվ բակլազգի կերաբույսերի պերոնոսպորոզ հիվանդությունը։

Նկարագիր

Օբլիգատ մակաբույծներ են, ախտահարում են խոտաբույսերը, հազվադեպ՝ թփերը։ Հարուցում են կեղծ ալրացողային հիվանդություն (առաջացնում են տարածուն կամ տեղային վարակ)։ Ախտահարված հատվածներում (հիմնականում տերևների վրա) ի հայտ է գալիս քլորոզ, հետագայում՝ գորշացող բծեր, որոնք ծածկվում են նուրբ, հազվադեպ՝ խիտ, հեշտ անհետացող, սպիտակ, մոխրագույն, մանուշակագույն փառով։ Առաջացնում են անսեռ սպորատվություն՝ կոնիդիակիր (սպորակիր) թելիկներ՝ կոնիդիումևերով։ Կարգաբան, նշանակություն ունեն կոնիդիակիր թելիկների ծայրային ճյուղերի ճյուղավորման տիպերը։ Օրինակ՝ պլազմոպարա ցեղի ծայրային ճյուղերը ճյուղավորված են ուղիղ անկյան տակ, պերոնոսպորայինը՝ դիխոտոմիկ։ Կոնիդիումներն աճում են կոնիդիակիր թելիկներից պոկվելուց հետո՝ առաջացնելով աճման խողովակ կամ զոոսպորներ։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում