Խոզուկասնկեր. ՀՀ Բույսեր

Խոզուկասնկեր (լատ.՝ Paxillacelae) , խոզուկասնկայինների ընտանիք։ Հայտնի է 4, ՀՀ-ում՝ 2 ցեղ։

Տարածվածությունը
Առավել տարածված է բարակ խոզուկասունկ (P. involutus)։ Հանդիպում է ամենուր՝ տարբեր տիպի անտառներում, այգիներում, ծառերի բների մոտ կամ հողի վրա՝ ամռան ամիսներից մինչև, ուշ աշուն (1200-2000// բարձր-ներում)։

Արտաքին տեսք
Գլխարկը (տրամագիծը՝ 5-15 սմ) թաղիքանման կամ թավշանման մակերեսով է, սկզբում՝ ուռուցիկ, հետո՝ տափակ, կենտրոնում՝ ձագարաձև գոգավորությամբ, դեղնագորշավուն։ Թիթեղները գորշ են, հաստ, իջնում են ոտիկի վրա, սեղմելուց հետո մգանում են։ Պտղամիսը փխրուն է, փափուկ, դեղնավուն։ Ոտիկը կենտրոնական է կամ կողքային, բարձր.՝ մինչև 9 սմ, ստորին մասը՝ նեղ, գորշ։ Թունավոր է։ Օդից և հողից կլանում է ծանր մետաղներ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում