Ասկոխիտա. ՀՀ Բույսեր

Ասկոխիտա (լատ.՝ Ascochyta), անկատար սնկերի ցեղ։ Հայտնի է ավելի քան 500, ՀՀ-ում՝ 120 տեսակ։ Առավել տարածված են բույսերի հիվանդությունների հարուցիչներ ասկոխիտա ոլոռի (A. pisi), ասկոխիտա վարունգի (A. cucumis), ասկոխիտա բակլայի (A. fabae) և այլ տեսակներ։ Պտղամարմինը (պիկնիդիում) գնդաձև է, սև, ունի հերձանցք, որի միջով դուրս են գալիս անգույն, երկբջջանի սպորները։ Վերջիններս տարածվելով՝ ամրանում են բույսի տերևներին կամ ցողուններին և առաջացնում գորշ բծավորություն (ասկոխիտոզ)։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում