Ալրացողային սնկեր. ՀՀ Բույսեր

Ալրացողային սկներ (լատ.՝ Erysiphales), էրիզիֆային սնկեր, պայուսակավորների դասի մասնագիտացված մակաբույծ սնկեր։ Հայտնի է ավելի քան 400 տեսակ, որոնցից շատերը տարածված են նաև ՀՀ-ում։ Հարուցում են իսկական ալրացող կոչվող հիվանդությունը։ Վնասում են բույսերի տերևները, ցողունները, ծաղկաբույլերը, տերևները, ծաղիկները, պտուղները և այլն։ Վնասված մասերում առաջանում է սպիտակավուն ալրանման փառ, որը կազմված է տակառաձև անսեռ սպորներից (կոնիդիումներ)։ Հետագայում փառի վրա ձևավորվում են պտղամարմիններ (կլեյստոտեցիումներ՝ պայուսակներով)։ Պտղամարմինների վրա կան հատուկ հատվածներ, ըստ դրանց ձևի, պտղամարմնի վրա ունեցած դիրքը, նաև կլեյստոտեցիումների պայուսակների քանակի՝ կատարվում է ալրացող սնկերի ցեղերի դասակարգումը։ Որոշ ալրացքող սնկերի պայուսակավոր փուլը բացակայում է, դրանք դասվում են անկատար սնկերի շարքը։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում