Կլադոսպորիում. ՀՀ Բույսեր
Կլադոսպորիում (լատ.՝ Cladosporium), անկատար սնկերի ցեղ։
Տարածում
Տարածված է ամենուրեք։ Բնակվում է հողում՝ բուսյսերի մնացորդների վրա, մասնակցում դրանց քայքայմանը։
Կենսաբանական նկարագիր
Միցելիումը գորշաձիթապտղագույն է, առաջացնում է միայնակ, թույլ ճյուղավորվող կոնիդիակիրներ։ Կոնիդիումները տարբեր ձևերի (գլանաձև, էլիպսաձև, գնդաձև և այլն) ու չափերի են։ Սապրոտրոֆներ են, կան նաև մակաբույծ տեսակներ։ Բարձրակարգ բույսերի վտանգավոր, տարածված ախտածին տեսակներից են՝
Կլադոսպորիում գորշ (C. fulvum), ախտահարում է լոլիկը (գորշ բծավորություն կամ կլադոսպորիոզ), Կլադոսպորիում վարունգի (C. cucumerinum)՝վարունգը (ձիթապտղագույն բորբոս) և այլն, որոշ տեսակներ հայտնի են որպես արդյունաբերության ապրանքների, հումքի կենսավնասում հարուցողներ։ Օրինակ՝ Կլադոսպորիումի ձյութեն՝ «նավթի սունկ» (C. resinae), տարրալուծում ու քայքայում է նավթը և նավթամթերքը, Կլադոսպորիումի խոտին և Կլադոսպորիումի կարճ-սեղմվածը հայտնի են որպես թաղանթանյութ քայքայողներ։