Մրիկասնկեր. ՀՀ Բույսեր

Մրիկասնկեր (լատ.՝ Ustilaginales), բազիդիումավոր սնկերի կարգ, բարձրակարգ բույսերի մակաբույծներ՝ մրիկ կոչվող հիվանդության հարուցիչներ։ Հատկապես մեծ վնաս են պատճառում հացազգի բույսերին։ Հայտնի է մրիկասնկերի մոտ 900 տեսակ։ ԽՍՀՄ-ում՝ 300։

Կենսաբանական նկարագիր

Ունեն բազմաբջիջ սնկամարմին, որը անբարենպաստ պայմաններում կարող է միջնապատերով բաժանվել առանձին բջիջների, մասնիկների, որոնք մեկական կամ կնձիկներով պատվում են հարթ կամ փշավոր թաղանթով և վերածվում մրիկասպորների՝ քլամիդասպորների (պատյանավորված սպոր)։

Հայաստանում

ՀՀ-ում՝ 10 տեսակ՝

  • ցորե նի փոշեմրիկ (Ustilago tritici),
  • վարսակի փոշեմրիկ (Ustilagozeae),
  • ցորենի քարամրիկ (Tilletiatritici) և այլն։

Տարածում

Տարածված են գրեթե ամենուրեք։ Մրիկասնկերից բույսի առանձին օրգաններ կամ մասեր քայքայվում են, վերածվում մրագույն սպորային զանգվածի (այստեղից էլ սնկերի և դրանց առաջացրած հիվանդության անվանումները)։

Բազմացում

Բարձրակարգ, հատկապես հացահատիկային բույսերի մակաբույծներ են, առաջացնում են «մրիկ» հիվանդությունը։ Վերջիններիս ծլումից ձևավորվում են բագիդիումները՝ բազիդիոսպորներով (հապլոիդ փուլ), դրանք զուգավորվում են, և գոյացած նոր բջջից առաջանում է վարակիչ միցելիում (դիպլոիդ փուլ)։ Ըստ քլամիդասպորների ծլման եղանակի, տարբերում են մրիկասնկերի երկու ընտանիք՝

  • տիլետիացեա (Tilletiaceae), ձևավորվում է միաբջիջ, կարճ բազիդիում, որի վրա գտնվում են թելանման բազիդիասպորներ,
    մյուսը՝
  • ուստիլագինացեա (Ustilaginaceae)՝ առաջացնում է բազմաբջիջ բազիդիում, որի յուրաքանչյուր բջջից առանձնացվող հավելվածների վրա գտնվում են բազիդիասպորները։

Քլամիդասպորներն առաջանում են ծաղիկների, տերևների, ցողունների, հազվադեպ՝ արմատների վրա։ Մրիկասնկերի յուրաքանչյուր տեսակի քլամիդասպորները կարող են լինել տեր-բույսի միայն որոշակի օրգաններում օրինակ՝ կարծրամրիկը (քարամրիկ) ծաղկի սերմնարանում, հատիկը վերածվում է մրիկապարկի (ցորեն, գարի, աշորա), ցողունային մրիկը՝ ցողունների վրա (ցորեն, աշորա), փոշեմրիկը քայքայում է բույսի բոլոր մասերը, բացառությամբ առանցքի, այն վերածվում է սև, փոշիացող զանգվածի, գաճաճային մրիկը՝ հատիկները վերածվում են մրիկապարկի (աշնանացան ցորեն), բշտիկավոր մրիկը ցողունի, տերևների, կողրերի վրա գոյացնում է սպորալեցուն բշտեր (եգիպտացորեն)։ Բույսերը վարակվում են ծլման (հատիկների մակերեսին, թեփուկների տակ կամ հողի վերին շերտում գտնվող սպորներից), ծաղկման և աճման (ամբողջ վեգետացիայի ընթացքում) փուլերում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում