Ճռճռուկ. ՀՀ Բույսեր
Ճռճռուկ (լատ.՝ Cerastium), եղջերաբույս, կորունկ, մեխակազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 200 տեսակ:
Կենսաբանական նկարագիր
Ցողունը մերկ է կամ թավոտ, բարձրանում է՝ 5-100 սմ։ Տերևները կանաչավուն են կամ գորշականաչավուն, հակադիր ձվաձև, նշտարաձև, երկարավուն-ձվաձև։ Ծաղկաբույլը կիսահովանոց է, ծաղիկները հազվադեպ՝ մեկական, սպիտակ։ Ծաղկում է գարնանը (որոշ տեսակներ՝ մինչև ուշ աշուն)։ Պտուղը տուփիկ է, սերմերը՝ մանր, դարչնագույն, դարչնադեղնավուն։ Մեղրատու է և գեղազարդիչ։
Տարածում
Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է խոնավ, քարքարոտ և ավազոտ վայրերում, անտառներում, անտառեզրերին, վարելահողերում, այգիներում։ Հիմնականում մոլախոտ է։