Սպիտակ խաղտտնիկ. ՀՀ Կենդանական աշխարհը

Սպիտակ խաղտտնիկ (Motacilla alba), խաղտտնիկների ընտանիքի պատկանող թռչուն։ ՀՀ-ում բնադրվող, չվող թռչուն է, իսկ որոշ տաք շրջաններում՝ նաև նստակյաց։

Արտաքին կառուցվածք
Սպիտակ խաղտտնիկը սլացիկ կեցվածքով, երկար պոչով թռչուն է, գլխի գագաթից դեպի ծոծրակը, կոկորդը և կրծքի վերին մասը սև է, ճակատը, այտերը, կզակը, պարանոցը, որովայնը՝ սպիտակ, մեջքը մոխրագույն է, ոտքերը և կտուցը՝ սև, թևի վրա կան լայնակի սպիտակ շերտեր։ Էգերը նման են արուներին՝ փետրավորման ավելի մեղմ երանգներով։ Քաշը՝ 18,5-29,6 գ, թևի երկարությունը՝ 82-98 մմ։

Կենսակերպ

Սովորաբար հանդիպում է զույգերով, չուի ընթացքում՝ նաև փոքր խմբերով։ Գարնանը վերադառնում է մարտ-ապրիլ ամիսներին։ Տարածված է ամենուր, հաճախ բնակություն է հաստատում քաղաքներում, ավաններում և գյուղերում։

Բնադրում
Բնադրվում է մայիսից մինչև հուլիս, բույնը սարքում է չոր խոտերից, տեղադրում փչակներում, պատերի ճեղքերում, շենքերի տանիքներին կամ քիվերին, քարերի արանքներում։ Դնում է 5-6 սպիտակ մոխրագույն պտերով ձվեր։

Սննդառություն
Սնվում է որդերով, խխունջներով և այլ մանր անողնաշար կենդանիներով։

Տարածվածություն
Տարածված է Եվրոպայում, Ասիայում, հյուսիսային Աֆրիկայի ծովափնյա շրջաններում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում