Կարմրակատար շամփրուկ. ՀՀ Կենդանական աշխարհը

Կարմրակատար շամփրուկ (շամփրուկների ընտանիքին պատկանող թռչուն։ ՀՀ-ում բնադրվող, չվող թռչուն է։

Արտաքին կառուցվածք
Կարմրակատար շամփրուկի գլուխը շագանակագույն է, թևերը, պոչը, ճակատը և աչքից դեպի ականջը ու ծոծրակը տարածվող շերտերը սև են, թևի վրա ունի սպիտակ շերտ, որն ավելի լավ է երևում թռիչքի ընթացքում, վերին կտուցի հիմքում ունի սպիտակ շերտ, որովայնը սպիտակ է՝ շիկավուն երանգով, պոչի եզրային փետուրները սպիտակ են, կտուցի ծայրը կեռ է և սուր։ Էգ թռչունի գարնանային գուներանգները մեղմ են, ձագերի փետրավորումը՝ ալիքավոր նախշերով։ Քաշը՝ 33-40 գ, թևի երկարությունը՝ 94-102 մմ։

Բնադրում
Գարնանը վերադառնում է ապրիլի վերջին, մայիսի սկզբին։ Տարածված է կիսանապատային գոտում, մասամբ՝ լեռնային տափաստաններում։ Հիմնական բնադրավայրերն են՝ Աշտարակից մինչև Երասխ, Վայքը և Զանգեզուրը։ Բնադրվում է թփերի և ծառերի վրա, բույնը սարքում է օշինդրից, բրդի կտորներից, տեղադրում գետնից 60-70 սմ բարձր։ Մայիսին դնում է 5-7 կանաչավուն կամ երկնագույն, մոխրամանուշակագույն պտերով ձվեր։

Սննդառություն
Սնվում է հիմնականում բզեզներով և այլ անողնաշարներով։ Օգտակար թռչուն է։ Գրանցված է հանրապետության Կարմիր գրքում։

Տարածվածություն
Տարածված է հարավային և միջին Եվրոպայում, հյուսիսային Աֆրիկայում, Փոքր Ասիայում, Իրանում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում