Բիզնեսը մտադիր է մտնել Հայաստանի անտառներ (տեսանյութ)

Սկսած 2009 թվականից անտառվերականգնման աշխատանքների ծավալը կրճատվել է 6 անգամ՝ 2015 թվականին հասնելով գրեթե զրոյական մակարդակի: 2016 թվականին անտառտնկումների համար կառավարությունը ոչ մի դրամ չի հատկացրել: Իսկ վերջերս կառավարությունը հավանություն է տվել ՀՀ Անտառային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծին, որի համաձայն պետական անտառային տարածքներում թույլատրվում է իրականացնել կառուցապատում:

Վերոնշյալ օրինագիծը քննարկվեց սույն թվականի ապրիլի 15-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած «Անտառի կայուն կառավարումը որպես կլիմայի քաղաքականության անբաժանելի մաս» խորագրով կլոր սեղանի ժամանակ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում