Անապատային բույսեր (ֆոտոշարք)

Ուղտափուշ

Ուղտափուշ

Տարածված է Հարավային Եվրոպայում, Ռուսաստանում և Արևմտյան Սիբիրում, Ղազախստանում, Կենտրոնական Ասիայում, Կովկասում։

Աճում է չոր տափաստաններում, կավահողերում, անապատներում, գետաբերաննեում, ջրանցքերում։

Պատրաստուկները ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են որպես լեղամուղ, ջերմիջեցնող միջոց։ Մեղրատու և կերային (ուտում են ուղտերն ու ավանակները) բույս է։

Թուրմերը, եփուկները, կամ թարմ հյութը օգտագործում են ստամոքսի, աղիքային հիվանդությունների, հիմնականում քրոնիկ փորլուծություն և դիզենտերիայի բուժման նպատակով։

Օշինդր

Տարածված Եվրոպայի, Ասիայի բարեխառն գոտում, Հյուսիսային Ամերիկայում և Աֆրիկայում։Պատրաստուկները (մզվածք, թուրմ) օգտագործում են որպես ախորժաբեր և մարսողությունը կարգավորող, ճիճվամուղ միջոց՝ ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների, նաև պոդագրայի, ֆուրունկուլի ժամանակ։ Հայկական օշինդրից պատրաստում են ավելներ։

Դեղաբույսը ցրտադիմացկուն է, չորակայուն, լուսասեր, պտղակալում է կանոնավոր։

Օշինդրն օգտագործվում է որպես համեմունք որոշ ճաշատեսակների, իսկ եթերայուղը` սպիրտային խմիչքների արտադրության մեջ։ Ընտանի կենդանիներն ուտում են սակավ, իսկ սիլոսի ձևով` բավական լավ։ Այս դեպքում կաթն ունենում է օշինդրի համ ու հոտ։ Բույսը լավ ուտում են ճագարները, կտորեղենը ներկում է կանաչի տարբեր երանգներով։

Կակտուսներ

Տարածված են հիմնականում Ամերիկայում,Մեքսիկայում, Աֆրիկայում, Մադագասկար կղզում։

Աճում են արևադարձային և մերձարևադարձային անապատներում, լեռներում։ Որոշ էպիֆիտ տեսակներ տարածված են Կենտրոնական և Հարավային Ամերիկայի խոնավ արևադարձային անտառներում (ծառերի բներում և ճյուղերի վրա)։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում