Փոքր կարապ. Հայաստանի Կարմիր գիրք
Փոքր կարապ Բադերի ընտանիքին պատկանող թռչուն է։
Կարգավիճակը: Հայաստանում հազվագյուտ տեսակ է, որը ոչ կանոնավոր հանդիպում է չուի և ձմեռման շրջաններում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii)+2ab(iii):
Տարածվածությունը: Եվրասիայի տունդրան` Սկանդինավյան թերակղզուց մինչև Կոլիմայի դելտան, ինչպես նաև Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի արևմտյան կղզիներ:
Տարածվածությունը Հայաստանում: Չուի և ձմեռման շրջաններում հանդիպում է Սևանա լճի ավազանում, հազվադեպ` Արարատի մարզում` գ. Արաքսի հովտի ձկնաբուծական տնտեսություններում:
Ապրելավայրերը: Խոշոր արհեստական լճակների և լճերի առափնյա տեղամասերը ջրաճահճային բուսականության առկայու թյամբ, լճերի ծանծաղուտներ, գետաբերաններ:
Կենսաբանության առանձնահատկությունները: Հայաստանում հանդիպում է չուի և ձմեռման շրջաններում, հաճախ ճչան կարապի հետ` սեպտեմբեր–մարտին:
Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Միշտ հանդիպում է 2–20, հազվադեպ` 60, բացառիկ դեպքերում` մինչև 230 առանձնյակներից կազմված խմբերով:
Վտանգման հիմնական գործոնները: Փոքր թվաքանակը, որսագողությունը, մշտապես անհանգստացնելը ձկնորսների կողմից Սևանա լճի ավազանում` ձմեռման վայրերում:
Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Սևան» ազգային պարկում: Տեսակը խիստ պահպանության կարիք ունի: Անհրաժեշտ է Գավառագետ և Մասրիկ գետերի գետաբերաններում արգելել ձկնորսների մուտքը: Նպատակահարմար է կազմակերպել կարապների ձմեռային կերակրումը լճի այդ հատվածներում: