Բրազիլիայում պոչամբարի պատվարի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի (տեսանյութ)

Փլվել է Բրազիլիայի հարավ-արևելքում գտնվող մետաղական հանքավայրերից մեկի պոչամբարի պատվարը, ինչի հետևանքով գրեթե 300 մարդ համարվում են անհայտ կորած, իսկ մահացել է՝ առնվազն 9-ը, սակայն Բրումադինիու համայնքի ղեկավարը հայտնել է, որ զոհերի թիվն արդեն հասել է 50-ի: Վերջինս նշել է, որ առավել թարմ տեղեկություններ հաղորդել չի կարող, քանի որ ամեն ինչ տեղի է ունենում շատ արագ: 

Նահանգապետ Ռոմեո Զեման հայտնել է, որ մարդկանց կենդանի գտնելու շատ քիչ հավանականություն է մնացել: Դեռևս հայտնի չէ, թե ինչն է հանդիսացել Բրազիլիայի խոշորագույն հանքարդյունաբերող ընկերության՝ «Vale»-ի կողմից շահագործվող հանքավայրի պոչամբարի պատվարի փլուզվելու պատճառը: 

Պոչանքի հոսքը տարածվել է շրջակա ֆերմաների և բնակավայրերի վրա, որտեղ ապրում են ընկերության աշխատակիցները: Տեղի բնակիչներին տարհանել են ուղղաթիռների օգնությամբ: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում