Հայաստանի բուսատեսակներ

Մամուխ. Դեղաբույսեր
Մամխենին վարդազգիներին պատկանող փշոտ թուփ է, ձվաձև ատամնեզր տերևներով։ Լատիներեն անվանումն է՝ Prunus spinosa L.։ Ծաղիկները մանր են, հնգաթերթ, սպիտակ, դառը նշի հոտով։ Պտուղը կորիզապտուղ է, կլոր, մուգ գույնի, թթվաքաղցր, ուժեղ տտիպ համով։ Ունի գորշամոխրավուն, թեթևակի ճաքճքված կեղև։ Ծաղկում է գարնանը, մինչև տերևների դուրս գալը, պտղ...
2016-04-20 13:59:44
Մաղադանոս. Դեղաբույսեր
Մաղադանոսը (լատ.՝ Petroselínum) կարոս, ազատքեղ, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի միամյա կամ երկամյա բուրավետ խոտաբույսերի ցեղ։ Համեմունքային բույս է. օգտագործվում է (թարմ և չորացրած) կերակուրների, պահածոների, թթուների մեջ։ Մաղադանոսի թարմ արմատները և հատկապես սերմերը ունեն միզամուղ ուժեղ հատկություն։ Մաղադանոսը ...
2016-04-20 13:57:15
Ձիաձետ դաշտային. Դեղաբույսեր
Ձիաձետ դաշտային (ռուս.՝ Хвощ полевой, լատ.՝ Equisetum arvense) (հայկական տարանունները՝ ամպռճուկ, ամվաճ, իշու շաքար, խարտոցախոտ, ձիագի, ձիու ագի, շան ագի), պտերանմանների ձիաձետների ընտանիքի բույսերի տեսակ։ Բուժման նպատակով հիմնականում օգտագործվում է դեղաբույսի ամբողջ վերգետնյա մասը։ Հավաքում են միայն ամառային վեգետատիվ ընձյուղնե...
2016-04-20 13:50:23
Հազազ բերբերի. Դեղաբույսեր
Հազազ բերբերի (լատ.՝ Lýcium bárbarum), 1-3 մ բարձրությամբ, տերևաթափ, խիտ ճյուղավորված թուփ մորմազգիների ընտանիքից։ Ծայրերը աղեղնաձև խոնարված ընձյուղներով, ծոցային փշերով, բարակ, երկար, բաց դեղնավուն։ ՈՒնի 2,5-6 սմ երկարությամբ և 0,3-0,8 սմ լայնութուամբ էլիպսանշտարաձև կամ նեղ էլիպսաձև տերևներ, վերևից կանաչ, ներքևի կ...
2016-04-20 13:45:05
Հազազ. Դեղաբույսեր
Մոռամբ (լատ.՝ Lycium), թուրքերեն-Հազազ, մորմազգիների ընտանիքի բազմամյա փշոտ թփերի ցեղ։ Հայտնի է մոտ 150 (այլ տվյալներով՝ 100), ՀՀ-ում՝ 4 տեսակ։ Հանդիպում է Տավուշի և Սյունիքի մարզերի ստորին լեռնային գոտիներում։ Աճում է չոր, քարքարոտ լանջերին, աղուտներում, գետափերին։ Անատոլիական հազազ հանդիպում է Սյունիքի մարգում (Ագարակ ք-ի շրջ...
2016-04-20 13:41:49
Կատվախոտ. Դեղաբույսեր
Կատվախոտ (լատ.՝ Valeriána), կատվախոտազգիների ընտանիքի բազմամյա յուրահատուկ հոտով խոտաբույսերի ցեղ։ Տարածված է ՀՀ գրեթե բոլոր մարզերում։ Աճում է մինչև ալպյան մարգագետիններ (ստորին լեռն, գոտուց), ամենաբազմազան տիպի հողերում և ջերմային պայմաններում, սակայն գերադասում է խոնավ հողերը։ Դեղաբույս է. պարունակում է եթերայուղ (որ...
2016-04-20 13:38:40
Կատվալեզու. Դեղաբույսեր
Կատվալեզու (լատ.՝ Bidens), բարդածաղկավորների ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 130 տեսակ։ Առավել տարածված է B. tripartita տեսակը, որը դեղաբույս է։ Աճում է շրառատ վայրերում, ճահճուտներում, խոնավ մարգագետիններում։ Հայաստանում տարածված է Մարտունու շրջանում, Սևանի ավազանում, Գորիսի, Կապանի անտառային գոտում։ Պարունակում...
2016-04-20 13:36:02
Խոլորձ. Դեղաբույսեր
Խոլորձ (օրխիդեա) (լատ.՝ Orchis), խոլորձազգիների ընտանիքի ցամաքային կամ էպիֆիտ խոտաբույսերի ցեղ։ Տարածված է ամենուրեք, հատկապես արևադարձային և մերձարևադարձային շրջաններում։ Առավելապես հանդիպում են էպիֆիտ տեսակները, որոնք հարմարվել են ծառերի ցողունների վրա աճելուն։ Ցամաքային ձևերը կոճղարմատավոր են, հաճախ պալարանման հաստացումներով...
2016-04-20 13:32:48
Խնկածաղիկ. Դեղաբույսեր
Խնկածաղիկ (լատ.՝ Origanum), զվիրակ, մակերան, կատավան, մարեմ, խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 5-7 (այլ տվյալներով՝ 8-9), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ խնկածաղիկ սովորական (O. vulgare)։ Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է անտառներում, բացատներում, թփուտներում, մարգագետիններում և տափաստան...
2016-04-20 13:29:14
Խլածաղիկ. Դեղաբույսեր
Խլածաղիկ (լատ.՝ Scrophularia), խռովխոտ, խլաբույս, խլածաղկազգիների ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է ժայռաճեդքերում, խոտածածկ լանջերին, քարացրոններում, գետերի, լճերի, առուների ափերին, մարգագետիններում, այգիներում և այլն։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են. ...
2016-04-20 13:26:05
Լոշտակ. Դեղաբույսեր
Լոշտակ (լատ.՝ Bryónia), մարմնատակ, մարդախոտ, օձախոտ, օձի խաղող, դդմազգիների ընտանիքի, բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Դեղաբույս է. արմատները պարունակում են գլիկոզիդներ (բրիոնին, բրիոնիդին, բրիոնոլ, բրիոնիցին), խեժ (որն օժտված է լուծողական հատկությամբ), ֆիտոստերին, ստերոլ, աղանյութեր, կումարիններ, եթերայուղ, միզանյութ, աղեր, օ...
2016-04-20 13:23:07
Լերդախոտ. Դեղաբույսեր
Լերդախոտ (լատ.՝ Teucrium), զարոշ, գետնակաղնի, կենարար, խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա խոտաբույսերի, կիսաթփերի կամ թփերի ցեղ։ Տարածված է բոլոր մարզերում (հատկապես՝ միջին լեռնատափաստաններում և անտառային գոտում)։ Աճում է չոր, քարքարոտ, ավազոտ լանջերին։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարուն...
2016-04-20 13:19:47
Թեղի. Դեղաբույսեր
Թեղի (լատ.՝ Ulmus), ծփի, կնձնի, թեղազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի, հազվադեպ՝ թփերի ցեղ։ Հայտնի է մոտ 50, ՀՀ-ում՝ 4 (6) տեսակ՝ թեղի տերևաշատ (Ս. foliacea), թեղի խցանային (Ս. suberosa), թեղի խորդուբորդ (U.scabra) և թեղի էլիպսատերև (U.elliptica), իսկ մշակության մեջ՝ թեղի ողորկ (U.laevis) և թեղի խիտ (U.densa) (օգտագործվում են կան...
2016-04-19 17:57:22
Իժախոտ. Դեղաբույսեր
Իժախոտ, քարբախոտ, օձի գլուխ, ախիոն ՝ (լատ.՝ Echium), գաղտրիկազգիների ընտանիքի երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ թփերի ցեղ։ Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի միջին լեռն, գոտիներում։ Աճում է խոտածածկ լանջերին, մարգագետիններում, անտառեզրերին, չոր վայրերում և այլն։ Դեղաբ...
2016-04-19 17:56:01
Էֆեդրա սովորական. Դեղաբույսեր
Էֆեդրա սովորական կամ Երկհասկավոր էֆեդրա, էֆեդրազգիների ընտանիքի բույս։ Տարածված է՝ Կովկասում, հարավային Սիբիրում, Միջին Ասիայում, Միջերկրական ծովի ափերին։ ՀՀ- ում հանդիպում է Մեղրու շրջանում։ Չորադիմացկուն բույս է։ Ջերմասեր է, բայց կարող է դիմանալ ցածր ջերմաստիճանում։ Լուսասեր է և չորադիմացկուն։ Վնասատուներից և հիվանդություննե...
2016-04-19 17:54:25
Երիցուկ. Դեղաբույսեր
Երիցուկը (լատ.՝ Matricária) բարդածաղկավորների ընտանիքին պատկանող մինչև 30 սմ բարձրության հասնող միամյա խոտաբույս է։ Հին ժամանակներից մինչ մեր օրերն ամպագույն երիցուկը (լատ.՝ Chamomilla recutita) համարվել է հավատի, հույսի, սիրո խորհրդանիշ։ Այն հուսադրում է մոլորյալ մարդկանց, վերականգնում վիրավոր սիրտը, հավատ ներշնչում ապա...
2016-04-19 17:52:53
Եզան լեզու. Դեղաբույսեր
Եզան լեզուն (լատ.՝ Plantágo) ջրախոտազգիների ընտանիքին պատկանող միամյա, երկամյա, բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է մոտ 260 (այլ տվյալներով 150) տեսակ: Հանդիպում է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Սյունիքի և այլ մարզերում, իսկ առաջին երկուսը՝ ՀՀ բոլոր մարզերում։ Աճում է ավազոտ ու աղուտ խոնավ հողեր...
2016-04-19 17:51:26
Դժնիկ լուծողական. Դեղաբույսեր
Դժնիկ լուծողական (լատ.՝ Rhamnus catharitica), հանդիպում է հանրապետությոան գրեթե բոլոր անտառային շրջաններում, թփուտներում։ Հանդիպում է ենթանտառի տիպիկ ներկայացուցիչ, աճում է ստորին գոտուց մինչև մերձալպյան անտառները։ Տարածված է Կովկասում, Արևմտյան և Արևելյան Եվրոպայում, Ղրիմում, Սիբիրում, Միջին Ասիայում, Փոքր Ասիայում։ Բափայտն ա...
2016-04-19 17:49:20
Դեղատնային երիցուկ. Դեղաբույսեր
Դեղատնային երիցուկ (լատ.՝ Matricária chamomílla), պատկանում բարդածաղկավորների (Compositae) ընտանիքին։ Բուրումնավետ, միամյա բույս է։ Երիցուկի ամենատարածված տեսակն է։ Հայկական տարանուններն են՝ օշոշ, հավածաղիկ, արգանդախոտ, խնծադեղ, կոկոռճիկ, կուծուռի, լալապնդիկ։ Բույսն ունի մի քանի տեսակներ և նմանակներ։ Գերմանացիները...
2016-04-19 17:47:52
Դափնեվարդ. Դեղաբույսեր
Դափնեվարդ (լատ.՝ Nerium), շնամեռուկազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Մշտադալար բարձր թփեր են։ Տերևները նեղ են, նշտարաձև, կաշեկերպ։ Ծաղիկները վառ են, խոշոր։ Պսակը վարդագույն է, կարմիր, սպիտակ կամ դեղին։ Պտուղը բազմասերմ տերևապտուղ է։ Հայտնի է 3 տեսակ։ Սովորական դափնեվարդ (լատ.՝ N․ oleander) ՀՀ-ում աճեցվում է Ղրիմի հարավային և Կովկա...
2016-04-19 17:45:51
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում