Հազազ բերբերի. Դեղաբույսեր

Հազազ բերբերի (լատ.՝ Lýcium bárbarum), 1-3 մ բարձրությամբ, տերևաթափ, խիտ ճյուղավորված թուփ մորմազգիների ընտանիքից։ Ծայրերը աղեղնաձև խոնարված ընձյուղներով, ծոցային փշերով, բարակ, երկար, բաց դեղնավուն։ ՈՒնի 2,5-6 սմ երկարությամբ և 0,3-0,8 սմ լայնութուամբ էլիպսանշտարաձև կամ նեղ էլիպսաձև տերևներ, վերևից կանաչ, ներքևի կողմից կապտավուն, մի փոքր մսալի։ Կարճացած ընձյուղների վրա փնջերով կան ծաղիկներ բաց վարդագույն կամ վարդամանուշակագույն (յուրաքանչյուր փնջում կա 2-6-ական ծաղիկ)։ Հատապտուղը երկրավուն ձվաձև է, կարմիր, 0,8-2 սմ երկարությամբ և 0,5-1 սմ լայնությամբ։ Ծաղկում է հուլիս-սեպտեմբեր ամիսներին, պտուղները հասունանում են հուիլս-հոկտեմբերին։

Տարացված է հյուսիսային Աֆրիկայում, Իրանում, Կովկասում։ Հայաստանում այն հանդիպում է Նոյեմբերյանում, Երևանում, չոր, քարքարոտ թեքություններին ծովի մակերևույթից 900-1500 մ բարձրությունների վրա։ Երաշտադիմացկուն է, հողի նկատմամբ պահանջկոտ չէ, լուսասեր է, ցրտադիմացկուն, ջերմասեր։

Բազմանում է սերմերով և կտրոնավորմամբ։ Բարձր է գնահատվում նաև որպես երկարատև ծաղկող տեսակ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում