Դժնիկ լուծողական. Դեղաբույսեր

Դժնիկ լուծողական (լատ.՝ Rhamnus catharitica), հանդիպում է հանրապետությոան գրեթե բոլոր անտառային շրջաններում, թփուտներում։

Հանդիպում է ենթանտառի տիպիկ ներկայացուցիչ, աճում է ստորին գոտուց մինչև մերձալպյան անտառները։ Տարածված է Կովկասում, Արևմտյան և Արևելյան Եվրոպայում, Ղրիմում, Սիբիրում, Միջին Ասիայում, Փոքր Ասիայում։

Բափայտն ամուր է, գեղեցիկ, դեղնակարմրավուն, սպիտակադեղնավուն արտաբնափայտով։ Օգտագորխվում է ատաղձագորխության և փականագործության մեջ։ Կեղևը պարունակում է դաբաղանյութեր և ներկանյութեր (դեղին և դարչնագույն)։ Պտուղներն օգտագործվում են բժշկության մեջ, ստանում են ներկանյութեր։ Պիտանի է չոր, քարքարոտ լեռնալանջերն անտառապատելու, ինչպես նաև կենդանի ցանկապատեր ստեղծելու համար։ Կանաչապատման մեջ հազվադեպ է օգտագործվում։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում