Խոլորձ. Դեղաբույսեր

Խոլորձ (օրխիդեա) (լատ.՝ Orchis), խոլորձազգիների ընտանիքի ցամաքային կամ էպիֆիտ խոտաբույսերի ցեղ։

Տարածված է ամենուրեք, հատկապես արևադարձային և մերձարևադարձային շրջաններում։ Առավելապես հանդիպում են էպիֆիտ տեսակները, որոնք հարմարվել են ծառերի ցողունների վրա աճելուն։ Ցամաքային ձևերը կոճղարմատավոր են, հաճախ պալարանման հաստացումներով, աճում են մարգագետիններում, անտառներում, ճահիճներում։ Նախկին ԽՍՀՄ-ի տարածքում հայտնի է վայրի խոլորձի մոտ 36, Հայաստանում՝ 14 տեսակ, որոնց գերակշռող մասն աճում է մերձալպյան անտառային գոտում (Մայմեխ, Լալվար, Զանգեզուր, Դարալագյազ)։ Դեկորատիվ նշանակություն ունեն, ծաղիկները վարդագույն են, ծիրանագույն, հաճելի հոտով և նեկտարով։ Փոշոտվում են միջատների միջոցով։

Խոլորձի որոշ տեսակներ օգտագործվում են բժշկության, սննդի և օծանելիքի արդյունաբերության մեջ։ Խոլորձի` օխիդեայի, ծաղիկը նման է նրբաճաշակ արվեստի գործի։ Նա այնքան գեղեցիկ է, որ մի քանի երկրներ այն դարձրել են ազգային սիմվոլներ, օրինակ` Վենեսուելան, Հոնկոնգը։ Օրխիդեան տրոպիկական բույս է, այդ բույսի տեսակներից մեծ մասը կարելի գտնել տրոպիկներում, որտեղ նրանք աճում են ծառերի ճյուղերի կամ ցողունի վրա։ Մարդիկ միշտ հիանում են օրխիդեաներով, և հավաքածու են պահում։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում