Հայաստան

«Հերքում․ Արտակ Մխիթարյանը չի մասնակցել ապօրինի որսի»
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հերքել է տեղեկատվությունն այն մասին, որ փոխտնօրեն Արտակ Մխիթարյանը Սյունիքում մասնակցել է հնարավոր ապօրինի որսի։ Հերքման տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ․ «Ի պատասխան EcoNews.am Բնապահպանական տեղեկատվական կայք-ի տարածած տեղեկատվությանն այն մասին, որ «Խոսրովի անտառ&raq...
2021-03-10 12:17:57
Մոտենում է հզոր ցիկլոն
Ուշադրություն. մարտի 11-12-ին հանարապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Մարտի 11-ին լեռնային և նախալեռնային գոտիներում, մարտի 12-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ, լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության կենտրոնական լեռ...
2021-03-10 12:06:06
«Բնապահպան պաշտոնյաները» Սյունիքում ապօրինի որս են արել
Օրերս Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնել է Սյունիքում տեղի ունեցած հնարավոր ապօրինի որսի մասին։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տեղեկությունների համաձայն՝ Սյունիքում վարազի ապօրինի որսի մասնակիցներ են հանդիսացել նույն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետ Արմ...
2021-03-09 11:14:14
Աղվեսները՝ «հեշտ որս» և վաճառքի առարկա․․․ (ֆոտո)
Փետրվար ամսին Երևանի կենդանաբանական այգու կողմից Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ համատեղ մեկ աղվես է բաց թողնվել վայրի բնություն։ Պարզվել է, որ նախորդ տարվա հոկտեմբեր ամսին քաղաքացու կողմից «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ է բերվել մեկ առանձնյակ աղվես: «Քաղաքացին բանավոր ձևով տեղեկացրել...
2021-03-06 15:04:05
«Ջահել աղվես ա էգ ու ձագովա»․ վայրի բնությունից գողացված աղվեսը՝ վաճառքի առարկա ...
Առցանց վաճառքի կայքերում և սոցիալական հարթակներում շարունակում են հայտնվել հայտարարություններ վայրի բնությունից գողացված կենդանիների վաճառքի մասին։ Այս անգամ Ավետ Արշակյան անունով օգտատերը բեռնել է երկաթից շղթայով կապված աղվեսի լուսանկար՝ գրելով․ «uzum em vacharem vortev chem kara pahem eq axves gin@ naxnakan voroshel em 4...
2021-03-04 23:11:03
Ջուր Արփա գետից՝ Ամուլսարի շահագործման համար․ «Լիդիան»–ը դիմել է նախարարությանը
Շրջակա միջավայրի նախարարության Լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Լիդիան» ՓԲԸ-ի՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական տարածքում Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավ...
2021-03-04 14:02:53
Ամուլսար-Ամուրսար. Ֆիլմ/հետաքննություն հայրենիքի առ ու ծախի մասին (տեսանյութ)
2006 թվականին Լիդիան Արմենիա ՓԲԸ (նախկին Գեոթիմ) հետախուզման թույլտվություն ստացավ Ամուլսարի տարածքում սկզբում ապակու հումք, այնուհետև ազնիվ մետաղներ՝ ոսկի ու արծաթ որոնելու համար։ 14 տարվա մեջ Ընկերությունը 3 անգամ ներկայացրեց ոսկու արդյունահանման փոփոխված ծրագիր՝ յուրաքանչյուր անգամ ստանալով թույլտվությունների համապատասխան փաթ...
2021-03-03 12:52:22
Դեռ որքա՞ն ժամանակ սպասել ձյան․ առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-ին, 2-ի գիշերը, 3-ին՝ կեսօրից հետո, ժամանակ առ ժամանակ, սպասվում են տեղումներ։  Հանրապետության տարածքում՝ փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-ին, 2-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում, 2-...
2021-03-01 12:32:13
Բեռնատարը բարձված էր մոտ 25 խմ ապօրինի փայտանյութով․․․ (տեսանյութ)
Փետրվարի 23-ին ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն ապօրինի ծառահատման վերաբերյալ օպերատիվ տվյալներ ստացան, ապա բաժին հրավիրեցին Սիսիանի բնակիչ 28-ամյա մի երիտասարդի։ Նրա «Կամազ» մակնիշի խոշոր բեռնատարն էլ տեղափոխեցին բաժնի պահպանվող հատուկ տարածք, քանի որ վարորդը բեռնատարում առկա մոտ 25 խորանարդ մետր փայտանյութի ...
2021-02-26 12:25:09
Հայկական բրենդները միավորվել են հանուն Հայաստանի և Արցախի անտառների փրկության
Մի շարք հայտնի հայկական բրենդներ միավորվել են՝ ի աջակցություն մեր «Մենք ենք մեր ծառերը» արշավի և Հայաստանի անտառների վերականգնման։ Վերջին 5 տարիների ընթացքում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից ավելի քան 350 հազար ծառ է տնկվել Հայաստանի տարածքում, իսկ այժմ հնարավոր է նպաստել այս...
2021-02-24 15:43:57
Ստեղծվել է Շրջակա միջավայրի նախարարին կից նոր հասարակական խորհուրդ
Շրջակա միջավայրի նախարարության խնդիրների լուծման և բարեփոխումների ու ռազմավարական ծրագրերի իրականացման գործընթացին քաղաքացիական հասարակության լիարժեք մասնակցության ապահովման նպատակով Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրամանով ստեղծվել է նախարարին կից նոր հասարակական խորհուրդ․ հաստատվել է խորհրդի կազմը և աշխատակարգը։ Նո...
2021-02-22 15:43:05
Քրեական գործ՝ Սևանում 110 ապօրինի շինության առկայության դեպքով
«Սևան» ազգային պարկի պահպանության պարտականությունները չկատարելու և լճի կենտրոնական էկոլոգիական գոտում օրենսդրության խախտմամբ 110 շինության առկայության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Դեռևս սույն թվականի օգոստոս ամսին Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նախարարության համապատասխան ստորաբաժանումներին հանձ...
2021-02-20 17:24:07
Ուշադրություն․ սպասվում են եղանակային փոփոխություններ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սև ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված փետրվարի 20-ին և 20-ի լույս 21-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում զգալի, լեռնային գոտիներում և լեռնանցքներում բուք։ Գիշերը և առավոտյան հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Երևան քաղաքում՝ փետրվ...
2021-02-19 15:16:19
Սահմանվել են սիրողական ձկնորսության թույլատրելի չափաքանակները և ժամկետները
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ստորագրել է 2021 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) համար նախատեսվող օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։ Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսու...
2021-02-16 16:17:20
Հանրապետության ջրամբարներում կուտակված են ջրի քանակը
Ջրամբարների լցվածությունը փետրվարի 16-ի դրությամբ (2021թ.)։ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը 100 մլն.մ³-ով պակաս է նախորդ տարվա նույն օրվա ծավալից: Այս մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարությունից։ Ազատի և Արփի լիճ ջրամբարներում ջրի ծավալները գերազանցում են նախորդ տարվա նույն օրվա մեծություններին: Ապարանի և Մ...
2021-02-16 12:27:42
Շարունակվում է Սևանի՝ «կապանքներից ազատման» գործընթացը (ֆոտո)
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ենթակա ափամերձ տարածքներում շարունակվում է ապօրինի շենք շինությունների, տաղավարների, պարիսպների ապամոնտաժման ու տարածքներն աղբից մաքրելու գործընթացը։ Այս փուլում ապամոնտաժվում են 1901.5 մետր նիշից ներքև գտնվող ապօրինի կառու...
2021-02-15 20:33:55
Ավազի դուրսբերման ապօրինի աշխատանքներ՝ «Սևան ազգային պարկում»
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժինը քաղաքացի Հ.Գ.-ի նկատմամբ ավազի դուրսբերման աշխատանքներ կատարելու հետևանքով բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանության ռեժիմը խախտելու համար նշանակել է վարչական տուգանք 80.000 ՀՀ դրամի չափով: Դեպքը տեղի է ունեցել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Ա...
2021-02-15 15:30:21
Հայաստանի ամենաաղտոտված գետերից մեկը․․․ ամոնիում և ֆոսֆատ իոնների բարձր կոնցենտր...
Հրազդան գետը Հայաստանի ամենաաղտոտված գետերից է, որտեղ թափվում են մայրաքաղաքի կոմունալ-կենցաղային չմաքրված կեղտաջրերը: Այս մասին տեղեկանում ենք ՇՄ նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Առավել աղտոտված է գետի Դարբնիկ գյուղի մոտ ընկած հատվածը, որտեղ ջրի որակը մշտապես 5-րդ դաս է «վատ» որակ՝ ...
2021-02-13 11:02:23
Բացահատվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից խոշոր գումարի հափշտակման դեպք (տեսանյութ)
ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ջիլիզայի անտառտնտեսության» մասնաճյուղի իրավասու պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ։ Տեղ...
2021-02-12 18:20:25
Սպասվում է անձրև․ առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ փետրվարի 12-ի ցերեկը, 13-15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ի ցերեկը սպասվում է անձրև, 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ: Հանրապետության տարածքում՝ փետրվարի 12-ի ցերեկը, 13-15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ի ցերեկը՝ առանձին շրջաններում, 17-ին՝ շրջանների զգալի մասու...
2021-02-12 14:52:30
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում