Մոսկվայի մարզում խոշոր հրդեհ է բռնկվել. կա 2 զոհ և 7 տուժած

ՌԴ Մոսկվայի մարզի Ռամենսկոյե քաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մահացել է առնվազն երկու մարդ, տուժել՝ 7-ը, այդ թվում՝ երկու երեխա: Այս մասին հայտնում է ТАСС-ը:

Նախնական տվյալների համաձայն՝ բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհի մակերեսը 40 քմ է:

Նշվում է, որ դեպքի վայրում աշխատում են փրկարարները և բուժաշխատողները: Պատահարի պատճառը դեռևս անհայտ է:

Հայտնի է, որ մինչ հրշեջների ժամանումը, բնակիչները փորձել են ինքնուրույն լքել շենքը, սակայն մարդկանց մի մասը կտրված է մնացել ելքից ու ստիպված է եղել ցատկել պատշգամբից:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում