Կեսգիշերին մոտ հատում են Կոնգրես հյուրանոցի դիմացի այգու ծառերը (տեսանյութ)

Փետրվարի 3-ի գիշերը Կոնգրես հյուրանոցի դիմացի այգում ծառահատում է տեղի ունեցել։ 

Այս դեպքի առնչությամբ Երևանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Թե ինչպես կարելի է այլանդակել լավ գաղափարը, հետո էլ ասում են՝ լավն էլ նկատեք։ Եթե գործներդ արդար է, ինչու՞ եք կեսգիշերին մոտ էս քայլին դիմում։ Ուրբաթ օրը Երևանի քաղաքապետարանի կանաչապատման վարչությանը տեղեկացրել էի, որ այստեղ առանց թույլտվության ծառեր են հատում։ Դադարեցրել էին, որ խնդիրը հասկանան։ Չէէէէ, տղեքը կեսգիշերին պետք է սև գործը անեին, որ փաստի առաջ կանգնեցնեին»: 

Նշենք, որ դեպքի առնչությամբ դեռևս չկա ոչ մի պաշտոնական հաղորդագրություն:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում