Այսօր Երկրի բնակիչներն ականատես կլինեն կապույտ լուսնի, գերլուսնի և «արյունոտ» լուսնի (տեսանյութ)

Այսօր մարդկությունն ականատես կլինի մի երևույթի, որը 1866թ. ի վեր չէր դիտարկվել: Ինչպես տեղեկանում ենք The Guardian-ից, հունվարի 31-ին կգրանցվի միանգամից 3 լուսնային երևույթ՝ կապույտ լուսին, գերլուսին և «արյունոտ» լուսին: 

Այս «երեքը մեկում» հազվագյուտ բնական ֆենոմենին մարդիկ հնարավորություն կունենան ականատես լինելու եղանակային բարենպաստ պայմանների դեպքում: NASA-ն երևույթն անվանել է Super Blue Blood Moon (Կապույտ արյունոտ գերլուսին): Ի դեպ, առաջին Super Blue Blood Moon-ը կտեսնեն ԱՄՆ-ի արևմտյան ափերի բնակիչները:

Ինչպես հայտնում է աղբյուրը, կապույտ լուսինն աստղագիտական եզր է մեկ օրացուցային ամսվա մեջ 2-րդ անգամ լիալուսնի երևալը բնորոշելու համար: Այն հազվագյուտ երևույթ է և դիտվում է 2-3 տարին մեկ: Գերլուսինը տեղի է ունենում, երբ Երկրի բնական արբանյակը նվազագույն հեռավորության վրա է գտնվում մոլորակից և ըստ այդմ՝ ավելի մեծ, պայծառ է երևում: Ինչ վերաբերում է «արյունոտ» լուսնին, ապա այն նկատվում է, երբ տեղի է ունենում խավարում, ու Լուսինը կարմրավուն երանգ է ստանում։

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում