Երկիր մոլորակին աստերոիդ է մոտենում. NASA (տեսանյութ)

NASA-ի կայքում ասվում է, որ Երկիր մոլորակին է մոտենում 2002 AJ129 անվանումով աստերոիդը: Այն չափերով համեմատելի է երկնաքերի հետ: Ինչպես տեղեկացնում է նույն աղբյուրը, երկնային մարմինն ամենամոտը կգտնվի Երկրին փետրվարի չորսին, սակայն նույնիսկ այդ ժամանակ հեռավորությունը տաս անգամ կգերազանցի Երկրի և Լուսնի միջև հեռավորությանը:

Նշենք, որ աստերոիդի չափերը տատանվում են 0.5 կիլոմտերից մինչև 1.2 կիլոմետր, իսկ արագությունը մոտ 34 կմ/վրկ է: Չնայած 2002 AJ129 աստերոիդը դասակարգվում է որպես «պոտենցիալ վտանգավոր», Երկրի հետ բախման հավանականությունը հավասար է զրոյի:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում