Երկիր մոլորակին «վտանգավոր» երկնային մարմին է մոտենում

Վաղը՝ փետրվարի 9-ին, Երկիր մոլորակի մոտով հսկայական երկնաքար կանցնի: Ինչպես գրում է Daily Mail-ը, երկնաքարը կգտնվի մոլորակի և Լուսնի միջև առկա տարածության մեկ հինգերորդից էլ քիչ հեռավորության վրա:

NASA-ի կողմից հայտնաբերված երկնաքարը 2018 CB անվանումն է ստացել: Այն հայտնաբերվել է օրեր առաջ և արդեն մոտենում է Երկրին: Երկնաքարի լայնությունը կազմում է 15-40 մետր: Ինչպես պնդում են փորձագետները, նման մեծության երկնաքերը Երկրի կողքով կարող է անցնել տարին մեկ կամ երկու անգամ:

NASA-ի տվյալներով՝ այն մեր մոլորակի կողքով կանցնի Գրինվիչի ժամով 22:30-ին (երևանյան՝ 02:30, շաբաթ): NASA-ն այն դասում է «վտանգավոր» երկնային մարմինների շարքը:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում