Super Blue Blood Moon-ը Արցախում (ֆոտո)

Արցախում մարդիկ կարողացել են հետևել լուսնի խավարման երևույթին: Լուսանկարներն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Արշակ Զաքարյանը:

Նշենք, որ նախորդ գիշեր մարդկությունն ականատես է եղել մի երևույթի, որը 1866թ. ի վեր չէր դիտարկվել: Ինչպես տեղեկանում ենք The Guardian-ից, հունվարի 31-ին կգրանցվի միանգամից 3 լուսնային երևույթ՝ կապույտ լուսին, գերլուսին և «արյունոտ» լուսին: 

Ինչպես նշել ենք, այս «երեքը մեկում» հազվագյուտ բնական ֆենոմենին մարդիկ հնարավորություն կունենան ականատես լինելու եղանակային բարենպաստ պայմանների դեպքում: Երևանից այս երույթը չդիտարկվեց ամպամածության պատճառով:

NASA-ն երևույթն անվանել է Super Blue Blood Moon (Կապույտ արյունոտ գերլուսին): Ի դեպ, առաջին Super Blue Blood Moon-ը կտեսնեն ԱՄՆ-ի արևմտյան ափերի բնակիչները: 

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում