Որսված բեզոարյան այծին չեն հասցրել մորթազերծել. Որսագողը դիմել է փախուստի

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ հունվարի 24-ին, ժամը 9։30-ին ՀՀ ԲՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի «Զանգեզուր» պետական արգելավայր տեղամասի տեսուչ Ա․ Ստեփանյանն ահազանգել է տնօրինությանը, որ Աջաբաջ բնակավայրի հարակից տարածքում կրակոցի ձայն է լսվում։

Տնօրենի հանձնարարությամբ այդ տարածք են մեկնել վեց աշխատակիցներ։ Տեղյակ է պահվել նաև Բնապահպանության և ընդերքի տեսչության մարմնի մարզային կառույցին։ Տարածքը սանրելուց հետո ՊՈԱԿ-ի աշխատակիցները ժամը 12։00-ին հայտնաբերել են սպանված մեկ բեզոարյան այծ, որին չէին հասցրել մորթազերծել։ Որսագողին հայտնաբերելու ջանքերն արդյունք չեն տվել։ Կատարվածի մասին տեղյակ է պահվել իրավապահ մարմիններին։ Որսագողը դիմել է փախուստի: 

Ինչպես նախապես հայտնել ենք, Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին ՀՀ օրենքի համաձայն՝ Բեզոարյան այծի որսի դեպքում կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագինը 3.000.000 դրամ է: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում