Դիլիջանի «Best Western»-ում պահվող դելֆինների համար «դրախտ» չկա. Marine Connection-ի անդրադարձը

«Ծովային միությունը» (Marine Connection) վերջերս տեղեկացել է Դիլիջանի Best Western հյուրանոցում պահվող դելֆինների մասին: Ինչպես տեղեկանում ենք կառույցի հրապարակած պաշտոնական հաղորդագրությունից, վերջիններս տեղեկացել են, որ դելֆինները Հայաստան են բերվել Ռուսաստանից և այժմ պահվում են հյուրանոցի լողավազանում: 

Ըստ «Ծովային միության» տվյալների, դելֆիններին «օգտագործելուց» հետո, ըստ որոշ պայմանների կենդանիները պետք է վերադարձվեն այն երկիր, որտեղից ներկրվել են: Այս դեպքում խոսքը գնում է Ռուսաստանի մասին: Սա նշանակում է նաև, որ դելֆինները վերցված են «վարձակալության»: Գրվում է նաև, որ հյուրանոցը կենդանիներին օգտագործում է դելֆինաթերապիայի նպատակով: 

«Ծովային միության» (Marine Connection) տնօրեն Մարգո Դոդսն ասում է. «Լողավազանը, որտեղ պահվում են այս կենդանիները, ոչ այլ ինչ է, քան մարդկանց համար կառուցված լողավազան: Այն մոտավորապես 2 ֆուտ խորություն ունի սկզբում և 8 ֆուտ՝ ամենախորը հատվածում: Չկա նաև առանձին լողավազան անհրաժեշտության դեպքում հիվանդ կենդանուն առանձնացնելու համար»:

Մ. Դոդսը նշում է նաև, որ հավանաբար լողավազանում կիրառվում է մարդկանց համար պիտանի ջրի ֆիլտրացիայի համակարգը, որը չի կարող նույնքան արդյունավետ լինել դելֆինների պարագայում և չի կարող ամբողջությամբ մաքրել կեղտը, որն առաջանում է: 

Հոդվածին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Նշենք, որ վերջերս կենսաբան Դանիել Շնեյդերը ևս իր թվիթերյան էջում անդրադարձել է Դիլիջանի հյուրանոցներից մեկում պահվող դելֆինների խնդրին: 

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում