Ինչպես են բուժօգնություն տրամադրում Տավուշում հայտնաբերված սպիտակագլուխ անգղին (տեսանյութ)

Տավուշի մարզի Ներքին կարմիր աղբյուր գյուղի բնակիչ Ռազմական ոստիկանության աշխատակից Արթուր Առաքելյանն այսօր զանգահարել է Բնապահպանութան նախարարություն և տեղեկացրել, որ սարամասում հայտնաբերել է սպիտակագլուխ անգղ տկար վիճակում, թռչելու անընդունակ, ապա տեղափոխել իր բնակարան:

Այս մասին տեղեկացվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Ե. Տերտերյանին, ով հանձնարարել է Տավուշի տարածքային բաժնի պետ Վահագն Առաքելյանին անմիջապես ծանոթանալ խնդրին, ապա թռչնին տեղափոխել Երևանի կենդանաբանական այգի` անհրաժեշտ անասնաբուժական օգնություն ստանալու: Տավուշի ատարածքային բաժնի պետը, ՌՈ աշխատակիցների հետ միասին կատարելով Կենդանաբանական այգու մասնագետ աշխատակիցների ցուցումները` սպիտակագլուխ անգղին այժմ տեղափոխում է Երևանի կենդանաբանական այգի՝ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում