Հայաստանի պարագայում խնդիրն ավելի բարդ է. իտալացի պրոֆեսորը՝ ՀՀ-ում հայտնաբերված աղտոտիչների մասին

Մեր /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ զրուցակիցն է Իտալիայի Տուշայի համալսարանի սննդագիտության և դիետետիկայի պրոֆեսոր Նիկոլո Մերենդինոն:

Վերջինս այժմ ՀՀ-ում է ագրարային և պարենային իրավունքի օրդինար պրոֆեսոր Ֆերդինոնդո Ալբիսիննիի հետ միասին: Նրանք Եվրոպական միության Էրասմուս պլյուս ծրագրի շրջանակում համագործակցում են ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հետ, որտեղ և անցկացրել են մաստեր կլաս դասախոսություններ Էկոկենտրոնի աշխատակիցների, ինչպես նաև բնապահպանության և բնօգտագործման ամբիոնի մագիստրոսների համար: Պրոֆեսոր Մերենդինոն երրորդ անգամ է այցելում Հայաստանի Հանրապետություն և ղեկավարել է ՀՀ լեռնահանքային շրջաններում աճեցված պտուղ բանջարեղենի սպառման ռիսկերի հետ կապված գիտական հետազոտությունները ԵՄ Ալրակիս ծրագրի շրջանակներում: 

Պրոֆեսոր Նիկոլո Մերենդինոն պատասխանեց մեր հարցերին (Հարցազրույցը ներկայացվում է թարգմանաբար):

ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի կողմից իրականացված հետազոտությունների արդյունքներով աղտոտիչներ են հայտնաբերվել հողի և սննդամթերքի մեջ: Որքանո՞վ են այդ արդյունքները մտահոգիչ միջազգային մակարդակով և առավել ևս Հայաստանի նման փոքր երկրի տեսանկյունից:

- ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական-վերլուծական կենտրոնը, և Իտալիայի Տուշայի համալսարանի խմբերը արդեն իսկ տպագրել են իրենց համատեղ աշխատանքը միջազգային հեղինակավոր շրջակա միջավայրի և մարդու ներազդեցությոան գնահատման գիտական ամսագրում:

Հանքարդյունահանման շրջաններում աճեցվող պտուղ-բանջարեղենի՝ լեռնահանքային արդյունաբերության ազդեցության, ինչպես նաև հեռահար ռիսկերի գնահատումը բավականին դժվար, աշխատատար և ծախսատար գործընթաց է: Հաշվի առնելով, որ Հայաստանում ամբողջական ռիսկի գնահատման իրականացման համար մի շարք տվյալներ, այդ թվում՝ անհատական սննդի սպառման տվյալները բացակայում էին, ճշգրիտ տվյալներ ստանալու համար իրականացվել են համալիր աշխատանքներ հասկանալու և սննդի սպառման և աղտոտման առանձնահատկությունները: Պետք է հիշատակել, որ հետազոտությունների արդյունքում ծանր մետաղների մեծ քանակություններ էին հայտաբերվել մի շարք մթերքներում, այդ թվում կանաչեղենում, ռեհանում, լոբու մեջ և եգիպտացորենի, գազարի: Սակայն քրոնիկ-դեգերատիվ ազդեցություններն պայմանավորված են ոչ միայն թունավոր տարրի առկայությամբ և քանակությամբ, այլ ընդունման հաճախականությամբ: Լոբին, օրինակ, ավելի բարձր ռիսկային է, քան կանաչեղենը, այն պարագայում, երբ պարունակությունները մետաղների մի քանի անգամ պակաս են: Տարբեր սննդամթերքների մոտ տարբեր է ծանր մետաղների կլանողությունը: Կախված նրանից, թե որ տարրն է տվյալ շրջանում առկա և ինչ է աճեցվում, պատկերը փոխվում է: Տարբեր բույսեր ունեն ծանր մետաղների տարբեր կլանման աստիճան:

Սակայն պետք է հիշատակել, որ հետազոտությունները ցույց են տվել, որ կենսածին տարրերով հարուստ սննդի հաճախակի օգտագործումը հանգեցնում է մի շարք քրոնիկ-դեգեներատիվ հիվանդությունների առաջացման:

Ի՞նչ հետևանքներ կարող է այս իրավիճակն ունենալ անմիջապես քաղաքացիների վրա:

- Ինչ խոսք, տարբեր մետաղներ ունեն տարբեր ազդեցություն, օրինակ՝ մկնդեղի, սնդիկի, պղնձի ու մոլիբդենի ազդեցությունն օրգանիզմի վրա բնական է՝ տարբեր է, սակայն Հայաստանի պարագայում խնդիրն էլ ավելի բարդ է, քանի որ շատ հաճախ համակցվում են մի քանի էլեմենտներ, ինչպիսիք են օրինակ՝ մոլիբդենն ու պղինձը, կամ մոլիբդենն ու քրոմը:

Պետք է հիշատակել օքսիդատիվ սթերոսի, ինչպես նաև ուռուցքային հիվանդությունների առաջացման գործում մետաղների կարևոր դերի մասին, քանի որ վերջիններս հանրային առողջապահական տեսանկյունից ունեն կարևոր նշանակություն:

Ի՞նչ լուծումներ են հնարավոր աղտոտվածության նման պարագայում:

- Ինչ վերաբերում է աղտոտված զոնաներում սննդամթերքի արտադրությանը, ապա էապես պետք է փոխել ագրոմթերքների արտադրության ձևը աղտոտված զոնաներում: Կան հստակ տվյալներ, թե որ գոտիները ինչպիսի տարրերով են աղտոտված և որ մթերքները չի կարելի աճեցնել տվյալ տարածքներում:

Իտալիայում, բնական է, լեռնահանքային արդյունաբերական զոնայում չես կարող սննդամթերք արտադրել: Բացի այդ, Իտալիայում սննդամթերքի անվտանգության ոլորտի պետական վերահսկողությունն իրականացվում է բավականին խիստ և ծանր մետաղների պարունակությունները և ռիսկը մշտապես գնահատվում է:

Ագրարային և պարենային իրավունքի օրդինար պրոֆեսոր Ֆերդինոնդո Ալբիսիննիի հետ մեր հարցազրույցը կարդացեք այստեղ:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում