«Հիշե՛ք՝ մկան թալակի պանիրը միակ ձրի բանն է»․ Հրանտ Մաթևոսյանի որդին դեմ է հանքի շահագործմանը
![](https://econews.am/disk/10-06-22/7a7b54a372ba4a5129b3815648539815.jpg)
Լոռու մարզի Մարցիգետի հանքային դաշտի Մարցի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում երկրաբանական ուսումնասիրություններ է նախատեսում իրականացնել «ԵՄ ՋԻ ՓԻ ՌԵՍՈՒՐՍԻԶ» ընկերությունը։ 2022թ․ հունիսի 15-ին Թումանյան խոշորացված համայնքի Մարց բնակավայրի վարչական շենքում նախատեսվում է իրականացնել հասարակական լսում։
Հրանտ Մաթևոսյանի որդի Դավիթ Մաթևոսյանը ևս դեմ է հանքավայրի շահագործմանը և իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մարցի «հանրային լսումներին» ընդառաջ. երբ ոմանք աղաղակում են` թուրքը եկել է տանս նստել, դուք հենց միայն էդպես էլ հասկանում եք` սահմանը խախտել, մտել է իմ տան /երկրի/ տարածք ու վեր ընկել: Մինչդեռ եթե դու անկամ ես, հիմար ես, կարճամիտ ես, անհայրենիք ես, թուրքը կամ «թուրքը» բացարձակ կարիք չունի ահա այդպես` զենքով, զոռով սահման խախտելու որպեսզի տունդ մտնի ու նստի, քեզ էլ տնավեր անի ու ս....ր անի քո տանից: Հանքահենները ինչով են հայ, կամ ինչով ՉԵՆ թուրք: Հանքահենները եկել են ասելու ու ասում են արդեն մենք 10 000-ի, 100 000-ի, 1 000 000-ի ներդրում կանենք, մեր ձեր բոլոր հարցերը կլուծենք, մենք ձեզ աշխատանք կտանք, մենք ձեզ... Ուրեմն միամիտ ու ՏՀԱՍ ոմանք, հիշեք որ մկան թալակի պանիրը միակ ձրի բանն է:
Եթե ՏՀԱՍ եք այնքան, որ հարցնում եք` ինչու, ես ձեզ ասելու բան չունեմ այլևս: Իսկ եթե միամիտ եք, ասեմ` հանքահենները քեզ, ինձ, նրան, էն մյուսին հնարավոր է , 100 000 տան, ու նույնիսկ միլիոն տան, դոլարով կամ եվրոյով: Որովհետև հաջորդ պահին քեզ, ինձ, նրան իմ, քո, իր տանից հանելու են, ս....ր անեն, միլիոնն էլ վերցնեն... ուր որ հարկն է: Քանի որ դու, ես, նա անհայրենիք դուրս եկանք, անպատիվ ու կավատ: Մենք մեր ընտանիքում, օջախում կավատ ու մենք մեր օջախը ու օջախի լույսերին` մեր երեխեքին տվեցիքն մանկապիղծներին` մենք մեր տանը մեր հայրենիքին դավաճանեցինք միլիոն եվրոյով, ՄԵՆՔ մեզ անարգեցինք ու թուրքը կամ «թուրքը» զենքով մեր օջախը գրավելու կարիք այլևս չունեցավ»:
Ընդգծենք, որ մի շարք քաղաքացիներ հունիսի 15-ին մասնակցելու են հասարակական լսումներին՝ հայտնելով իրենց դիրքորոշումը։
Այս թեմայով
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/09-11-22/3d4a5938f6b5c51ac6f85c10acedc877.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/18-10-22/71fc62c3f1efe20bfbd9d7ace47cfb83.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/20-09-22/7462ef4c0df27827d253d11959945c93.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/02-09-22/1795dfc7172a5053b9504176d64a50f6.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/02-09-22/7fdef48e91dad8a820115591b12c3b84.jpg&w=300&h=200)