Ինչո՞ւ հստակ չեն քարտեզագրվում ՀՀ հատուկ պահպանվող տարածքները
![](https://econews.am/disk/14-07-17/1a84b92849e40eaa0a5b0d4dbaf69ed1.jpg)
«Զանգեզուրի հատուկ պահպանվող տարածքն արդեն տևական ժամանակ է, ինչ պետք է քարտեզագրում իրականացնեն, բայց չեն անում». EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հետ զրույցում ասաց «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը:
Նա մանրամասնեց՝ ասելքվ. «Գիտեք՝ ինչո՞ւ չեն անում, քանի որ «Զանգեզուր արգելավայրի» մեջ մտնում են հանքերևակումներ՝ պղինձ, մոլիբդեն, ոսկի և այլն: Հիմա, եթե նրանք դա քարտեզագրեն ու ցույց տան, որ դա հատուկ պահպանվող տարածք է, վաղն այն արտոնագրերը, որ տվել են պետք է ինչ-որ լրացուցիչ խնդիրների առաջ կանգնեն: Դրա համար չեն անում»:
Պարոն Սանասարյանն անդրադարձավ նմանօրինակ ևս մեկ խնդրի ՀՀ այլ տարածքի հետ կապված:
«Նրանք նաև մեկ այլ այլանդակություն էլ են անում. մենք ունենք Հանքավանի ջրաբանական պետական արգելավայր: Հայաստանում այդիպիսին ընդամենը երկուսը կան՝ Հանքավանն ու Ջերմուկինը: 9600 հա-ից մնացել է 5200-ը. ինչո՞ւ... 3 տարի առաջ վերցրեցին ու տարածքները կրճատեցին, քանի որ այնտեղ կան պղնձի, մոլիբդենի, ոսկու և այլ հանքավայրեր: Չնայած, որ տարածքն ունի պահպանման ամենաբարձր կարգավիճակ: Փաստորեն Հանքավանի պետական ջրաբանական արգելավայրի դեպքում մոտ 45 տոկոսը կրճատվել է»,- ասաց նա:
Այս թեմայով
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/24-08-22/3639bc5f877a3013b950bd8ef05ca4bc.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/02-07-22/6347730953f6a137d2c81079cb7f0b8e.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/25-07-22/8028fd68a0c74d247b9eda5d9deba346.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/25-07-22/f405dfc6ddc65170a4041550dbfa804f.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/02-07-22/7bf4433247a5dbe1f30fefd303b66363.jpg&w=300&h=200)