Ինչպիսին է Շվեդիայում գործող սառցե հյուրանոցը, որտեղ մարդիկ հանգստանում են 5 աստիճան ցրտի պայմաններում (լուսանկարներ)

Շվեդական Լապլանդիայում բացվել է բացառիկ սառցե հյուրանոց՝ Icehotel-ը, որն ունի 65 սենյակ ու այցելուների համար բաց է ամբողջ տարին:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, հյուրանոցում ամեն ինչ պատրաստված է սառույցից՝ նույնիսկ մահճակալները, աթոռները, բարն ու փոքրիկ ցուցասրահը: Հետաքրքրական է, որ հյուրանոցի ներսում մշտապես տիրում է 5 աստիճան ցուրտ եղանակ:

Աղբյուրը մանրամասնում է, որ Icehotel-ը կառուցելու համար մասնագետներն օգտագործել են մի քանի տոննա սառույց, 30.000լ ջուր:

Նշվում է, որ դրա դիմաց կառուցվելու է նաև համանուն սեզոնային հյուրանոց, որը գործելու է միայն ձմռանը, իսկ գարնան գալուն պես հալվելու է:

Ստորև առաջարկում ենք ուշագրավ ֆոտոշարքի միջոցով վիրտուալ շրջայց կատարել Icehotel-ով ու հիանալ մարդկային մտքի թռիչքներով.

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում